ԱՄՆ դեսպանատունն անհիմն է որակել այդ հոդվածում տեղ գտած մեղադրանքները՝ ընգծելով, որ NDI-ն Ադրբեջանում իր գործունությունը սկսել է 1995 թվականից:
Զեյնալլըն ձերբակալվել է 2011 թվականի հոկտեմբերին, նրա դեմ դատական գործընթացը մեկնարկել է 2012 թվականի մայիսին:
Նա չի ցանկացել, որ զինաթափման մասին կոչը հնչեցնի միջնորդների միջոցով:
Աբդուլլահ Գյուլի շվեդական այցը համընկել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման տարեդարձի հետ:
Սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո ընդհանուր առմամբ Թուրքիա է ժամանել ավելի քան 250.000 սիրիացի փախստական, որոնցից 73.000-ն արդեն իսկ վերադարձել են հայրենիք:
Հաթայ նահանգում գտնվող այդ անցակետում միկրոավտոբուսի պայթելու հետևանքով զոհվել էր 14 և վիրավորվել էր 27 մարդ:
336 օրվա ընթացքում Ասալույեհի շրջանի իրանական նավթագազային տերմինալներից համաշխարհային շուկաներ է ուղարկվել 8 միլիոն տոննա գազային կոնդենսատ:
Ակուստիկ թնդանոթներն օգտագործվել են 2007 թվականին Վրաստանում տեղի ունեցած հակակառավարական ակցիաների ցրման ժամանակ:
Ադրբեջանը չպետք է վերածվի Եգիպտոսի:
Վրաստանում հեղափոխականներն Ալեքսին անվանում էին «հայր», Մոլդովայում՝ «գլխավոր հրամանատար», Ուկրաինայում՝ «ժողովրդավարության ցրիչ», իսկ Ռուսաստանում՝ միտինգային գլխավոր տեսաբան:
Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Պուրդաստանը:
Այդ խումբն ապօրինաբար Իրան էր հասցնում միջուկային մշակումների համար անհրաժեշտ սարքավորում:
Վերջին 3 շաբաթվա ընթացքում Վրաստանում ՄԻԱՎ վարակի հարուցած բարդություններից մահացել է 5 մարդ:
Այս մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ներդրումային հնարավորությունների ընդլայնման հարցը:
Վրաստանում տեղի է ունեցել քաղաքական ուժերի տարանջատում, և ներկայումս գոյություն ունեն արևմտամետ, ամերիկամետ ու ռուսամետ ուժեր:
Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:
Ներկայումս նա բանակցություններ է վարում կոնկրետ միջնորդների միջոցով, որպեսզի իրեն չձերբակալեն հայրենիք վերադառնալուն պես:
Այդ նոր Թուրքիայում քրդերը կլինեն իշխանությունների գործընկերը:
Այդ հայցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարությունը մեղադրվում է ահաբեկիչներին ու գողերին հովանավորելու մեջ:
Կանխատեսվում է, որ խողովակաշարը կգործարկվի 2014 թվականին:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 18-ին մեկնելու է Ադրբեջան:
Ֆիլմում պատմվում է հոգևորական Մարկո դ’Ավիանոյի կյանքի մասին, որի շնորհիվ հաջողվեց Վիեննան չհանձնել այն պաշարած թուրքերին:
Թուրքիան նպատակադրվել է մտնել առավել զարգացած պաշտպանական արդյունաբերություն ունեցող երկրների տասնյակի մեջ:
Գյուլերի ներկայացրած տվյալների համաձայն, 10 տարում Թուրքիայի քաղաքացիություն է տրվել 124.647 օտարազգու:
Աշխարհում առաջին անգամ հետախուզական կազմակերպության ինտերնետային կայքը հասանելի է դարձել նաև թուրքերենով:
Պահպանողական քաղաքական գործիչները նաև մեղք են համարել Ահմադինեժադի կողմից Ուգո Չավեսին Հիսուսի և իմամ Մահդիի հետ համեմատելը:
Նախորդ տարվա աշնանը Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին դեպքն է, երբ Վրաստան են ժամանում այդպիսի քանակությամբ ամերիկացի զինծառայողներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը:
Դե Վաալն Ադրբեջանը գնահատում է որպես Հարավային Կովկասի «ամենահարուստ» և միևնույն ժամանակ ժողովրդավարության տեսանկյունից ամենաաղքատ երկիրը: