Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Փարիզում կհանդիպեն նոյեմբերին

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հաստատել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը:

Մոնիեն հայտարարել է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին, Փարիզում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբին, ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930