Բաժիններ՝

Սաակաշվիլին իր կուսակիցներին հանձնարարել է քաոսային մթնոլորտ ձևավորել Վրաստանում. Չիկաիձե

Վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամներին հանձնարարել է սադրանքներ կազմակերպել երկրում:

Նախարարն ընդգծել է, որ իրենց մոտ առկա տեղեկատվության համաձայն, Սաակաշվիլին ոչ վաղ անցյալում Կիևում ու Թուրքիայում հանդիպումներ է ունեցել ՄԱՇ-ի ակտիվիստների հետ և նրանց հանձնարարել է երկրում ստեղծել քաոսի ու անարխիայի մթնոլորտ:

Չիկաիձեն ընդգծել է, որ Վրաստանի ՆԳՆ-ն օրենքի սահմաններում ձեռնարկելու է ամեն անհրաժեշտ բան՝ կանխելու համար հակասահմանադրական ամեն տիպի գործողությունները:

Օգոստոսի 31-ին Վրաստանի Գլխավոր դատախազությունն սկսել է Սաակաշվիլու հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգը: Օգոստոսի 14-ին Սաակաշվիլու նկատմամբ Վրաստանում հայտարարվել է ներպետական հետախուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930