Lifenews-ի տվյալներով՝ զոհվածը մայրաքաղաքի զորամասերից մեկի փոխհրամանատարն է:
Զինված ուժերում զինծառայություն է կրում 347 գեներալ ու ծովակալ, որոնցից 313-ը ներկայացնում են ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, 33-ը՝ Ժանդարմերիան, 1-ը՝ Առափնյա պաշտպանությունը:
Բալը կարևորել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տվյալ քայլի իրագործումը:
Վրաստանի նախագահը մինչև 2013 թվականի հոկտեմբեր, երբ կսպառվի նրա լիազորությունների ժամկետը, գործում է սեփական նախաձեռնությամբ, նրա այցերը չեն կոորդինացվում ԱԳՆ-ի հետ:
Բահչելին ընդգծել է, որ ԱԶԿ-ն ու PKK-ն թև թևի տված ցանկանում են գրել նոր Սահմանադրություն:
Ներկայումս Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է 10.500 դոլար:
Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին ղեկավար Ռեզային հայտարարել է, որ իր համար առաջնահերթություններից մեկը լինելու է տնտեսության բարելավումը:
Համերգի անցկացման նախագիծը դեռ գտնվում է քննարկման փուլում:
Ռուսաստանն արտասահմանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը ներառել է իր արտաքին քաղաքական հայեցակարգում:
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր Ստամբուլում դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Իրանն իրավունք ունի ունենալ «անվտանգ միջուկային պոտենցիալ», սակայն դրա համար կան որոշակի չափորոշիչներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները նաև իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հնարավոր քաղաքացիական թռիչքների իրականացնելու և ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված միջադեպերի վերաբերյալ:
Ես ցանկանում եմ, որ արդյունքները ձեռք բերվեն բանակցությունների և ոչ թե վերջնագրերի հիման վրա:
Կողմերը պաշտոնապես հայտարարել են «Հարավային գազային միջանցքի» զարգացման հարցում համագործակցության շուրջ համաձայնության մասին:
ԱԷՄԳ-ի պատվիրակությունը վերջին անգամ Իրան է այցելել այս տարվա փետրվարի 13-ին:
Ղարաբաղյան բանակցային գործընթացն անհամատեղելի է հայ-թուրքական մերձեցման հետ,:
Տվյալ գործողության հեղինակները նաև փորձել են Սիրիայի պետական հիմնարկներում հավաքագրել բարձրաստիճան չինովնիկներին:
Իվանիշվիլին իր հերթին Պետական գրասենյակի շենք է ժամանել հանդիպումից մեկ ժամ առաջ:
Թուրքական պատվիրակությունը Թեհրանում մասնկացում է էներգետիկ կոնֆերանսի, որին մասնակցում են նաև այլ երկրներ:
Այդ խորհրդի գործունեությունում ներգրավվելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, անկախ փորձագետներ, տարբեր ոլորտի մասնագետներ, երիտասարդ ակտիվիստներ:
Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է վերջին շրջանում Սամաթյա թաղամասում տարեց հայ կանանց նկատմամբ մի շարք հարձակումներ գործած տղամարդուն:
Ադրբեջանի բնակչությունը կազմելու է 11 միլիոն մարդ:
«Ադրբեջանական Վիկիլիքսի» հեղինակ Էլշադ Աբդուլաևը նոր ուղերձ է հղել ադրբեջանական ԶԼՄ-ներին:
Որպես նրա մահվան պատճառ է նշվում ուշացումով բժիշկներին դիմելը:
Եթե մենք ժամանակին չլուծենք մեր խնդիրները և չձեռնարկենք անհապաղ քայլեր, վրացական պետության ֆիզիկական փրկությունը կհայտնվի կասկածի տակ:
Մինչ այս էլ լրագրողները գործադուլ էին կազմակերպել փետրվարի 19-ին, երբ Հունաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամեդ Բեհզադը:
Խոսքը գնում է պատգամավորներ Սակինա Օրմանիի ու Նեյարա Ախավան Բիտարաֆի մասին:
Այս տարի քրդական ինքնավարությունում նավթի ադյունահանման ծավալը կհասցվի օրական մինչև 55.000 բարելի:
Մենք մտադիր չենք ներել երեխաների մարդասպաններին: