Ֆրանսուա Օլանդը Փարիզում կազմակերպում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում

Ադրբեջանական Oxu.az կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կազմակերպում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը Փարիզում տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբին, հնարավոր է՝ հոկտեմբերի 10-ին:

Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրասիայի Ազգային ժողովի պատգամավոր, Հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ Ռենե Ռուկեն:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սրանից առաջ Սոչիում կազմակերպել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, ինչից առաջ շփման գծում իրավիճակը սրվել է, սակայն դրանից հետո լարվածությունը մեղմացել է.

«Շատ կարևոր է, որ Սոչիի հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են միմյանց հետ և ընտրել են ըմբռնման ուղին»: Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ այդ հանդիպումն անցկացվել է օգոստոսի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930