Թուրքիան հեռահար գործունեության հրթիռների շուրջ բանակցություններ է սկսել Ֆրանսիայի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան հեռահար գործունեության հրթիների շուրջ հայտարարած մրցույթի հարցով սկսել է բանակցել Ֆրանսիայի հետ: Այդ մասին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց հետո՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ Ֆրանսիան նոր առաջարկներ է անելու թուրքական կողմին, և որ ներկա դրությամբ բանակցությունները շարունակվելու են: Հիշեցնելով, որ մրցույթի նախնական արդյունքներով հաղթել էր Չինաստանը՝ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիան գտնվում է երկրորդ տեղում, և որ իրենց համար չափազանց կարևոր է համատեղ արտադրություն ծավալելու հարցը:

Էրդողանն ընդգծել է, որ չինական կողմի հետ բանակցությունները նույնպես ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարության Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հերթական անգամ երկարաձգել էր մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ հայտարարված մրցույթի ժամկետը:

Այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը և այդ ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են թուրքական կողմին ներկայացնել իրենց առաջարկները:

Տեսանյութեր

Լրահոս