Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնեցված է վիճելի հարցերի 70 տոկոսը. Արաղչի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են վիճելի հարցերից մեծ մասի շուրջ: Արաղչին հայտարարել է, որ լուծվել է վիճելի հարցերի 70 տոկոսը, և չլուծված է մնում մնացյալ 30 տոկոսը:

Նա վստահություն է հայտնել, որ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կայանալիք բանակցային հերթական փուլի ժամանակ կողմերը կհանգեն վերջնական համապարփակ համաձայնագրի:

Արաղչին չլուծված հարցերի թվում հիշատակել է Արաքի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորը, որը հիփոթետիկ առումով հնարավորություն է տալիս նրանում արտադրել պլուտոնիում, ինչն էլ հարուցում է միջազգային փորձագետների մտահոգությունը:

Արաղչին գլխավոր պայման է համարել խաղաղ ատոմային էներգետիկայի համար ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքի ճանաչումը, ինչը կարևոր է երկրի հետագա արդյունաբերական զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս