Հռոմի պապը նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա և Հայաստան. մամուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Այցը նվիրված է Հիսուսի 12-ի առաքյալներից, Հունական պատրիարքարանի հիմնադիր Անդրեասին և կոչված է ուշադրություն հրավիրել իսլամական աշխարհի հետ երկխոսությանը և Մերձավոր Արևելքում տիրող դրամատիկ վիճակին:

Հռոմի պապը մուսուլմանաբնակ Թուրքիայում հանդես է գալու քրիստոնյաների իրավունքների պաշտպանության օգտին, որոնք արմատական խմբավորումների կողմից բռնությունների են ենթակվում Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում:

Թուրքական այցի ավարտից հետո Հռոմի պապը կարող է մեկնել Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930