Իրանի նախագահը ժամանում է Ղազախստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր Աստանայում կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը:

Ռոուհանին պետական այցով է ժամանում Ղազախստան: Այդ այցը տեղի է ունենում Նազարբաևի հրավերով: Դա կլինի ոչ միայն Ղազախստան, այլև ընդհանրապես ողջ Կենտրոնական Ասիա Ռոուհանիի առաջին այցը:

Նազարբաևի ու Ռոուհանիի հանդիպման կենտրոնում են լինելու երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացումն ու խորացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930