 
                        Թուրքական հետևակը կհամալրվի տեղական արտադրության հրաձգային նոր զենքով
 
                                    Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը կհամալրվեն տեղական արտադրության MPT-76 ավտոմատ հրացանով (ինքնաձիգով), որն արդեն իսկ հայտնվել է զորանոցներում: Հետևակի համար նախատեսված MPT-76-ն արդեն իսկ հաջողությամբ անցել է փորձարկումները:
MPT-76-ը կփոխարինի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող 500.000 հատ G-3 գրոհային հրացանին: MPT-76-ը կշռում է 4.1 կիլոգրամ, նրա հեռահարությունը կազմում է 920 մետր, արդյունավետ գործունեությունը՝ 600 մետր, իսկ արագաձգությունը՝ մեկ րոպեում 650 կրակոց:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        