Բաժիններ՝

Դավութօղլուն Ադրբեջան կժամանի սեպտեմբերի 19-ին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սեպտեմբերի 19-20-ին ժամանելու է Ադրբեջան: Մինչ այդ՝ սեպտեմբերի 16-ին, նա կայցելի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ):

Դավութօղլուն Ադրբեջանում կմասնակցի Հարավկովկասյան («Բաքու-Թբիլիսի-Էրզրում», ԲԹԷ) գազատարի ընդլայնման նախագծի իրագործման մեկնարկի արարողությանը: Այն Բաքվում անցկացվելու է սեպտեմբերի 20-ին՝ կապված «Դարի պայմանագրի» ստորագրման 20-ամյակի հետ:

Հիշեցնենք, որ ՀԿԹՀ ու Ադրբեջան այցերը կհանդիսանան Թուրքիայի վարչապետ նշանակվելուց հետո Դավութօղլուի առաջին արտասահմանյան այցերը: Դավութօղլուն այդպիսով կկրկնի Ռեեջեփ Էրդողանի ուղին, ով Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նախ այցելեց ՀԿԹՀ, ապա՝ Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս