Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ պատարագ է մատուցվել Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Դա վերջին շրջանում եկեղեցում անցկացված հինգերորդ պատարագն է: Պատարագի կապակցությամբ Սուրբ Խաչ են ժամանել նաև մեծ թվով արվեստագետներ:

Իր ելույթում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հիշեցրել է, որ հայերն այդ տարածքներում համերաշխ ապրել են թուրքերի, քրդերի և մյուսների հետ, միասին ուրախացել են հարսանիքների ու երեխաների ծնունդների ժամանակ և սգացել են մարդկանց մահանալու ժամանակ:

Թուրքական կողմը թույլատրել է տարեկան մեկ անգամ պատարագ անցկացնել Սուրբ Խաչում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930