Արաբերենով տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հույժ շտապ հայտարարություն. Առաջնորդվելով բնակիչների ու նրանց գույքի անվտանգությամբ՝ նրանց հորդորում ենք տեղի չտալ այդ մտքերին, մնալ տներում, դուրս չգալ և այդպես պահպանել իրենց անվտանգությունը, ապահովությունը ու առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով և ոչ թե լրատվական կայքերով»:
«Քաղաքական առանձին գործիչների կարծիքները, ինչպես նաև առանձին նահանգների բանաձևերն ազդեցություն չեն ունենում Լեռնային Ղարաբաղի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման վրա»:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Դամասկոսում նա հանդիպումներ է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:
Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները և թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում տեսանելի են ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնք օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:
Այսօր Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կատարվելու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հոգեհանգստի արարողությունը:
Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:
Ավելի վաղ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ նախարարը ձերբակալվել է երկիրը լքելու փորձի ժամանակ:
Հերքվել է նաև այն, որ թուրք գեներալին ցանկանում են փոխանակել Դամասկոսում առևանգված 48 իրանցիների հետ:
Հիջաբը նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար և վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. հունիսից՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին հրավիրված է և կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները օգոստոսի 4-ի երեկոյան Հաքքարի նահանգի Ջուքուրջայի շրջանում 19 տարբեր կետերից համաժամանակյա հարձակման են ենթարկել թուրքական զինվորական տարբեր ստորաբաժանումներ, որի ընթացքում սպանվել է մինչեւ 100 թուրք զինվորական, գերի ընկել գյուղի 9 պահապան, որոնց ավելի ուշ ազատ են արձակել։
Ստացվող տեղեկությունների համաձայն` պայթյունը որոտացել է շենքի երրորդ հարկում: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը:
Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել մի շարք գրոհայինների: Հոմս նահանգում համապատասխան մարմինները ոչնչացրել են տեղի բնակչությանն ահաբեկող հանցախմբին: Ալ Բուրխարիա բնակավայրում քաղաքապետարանի մոտ ոստիկանները ոչնչացրել են ահաբեկիչների մի խումբ:
Սիրիայում շիա իրանցիներն այցելում են Սեյիդա Զեյնաբի Դամասկոսում գտնվող սրբատեղին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ վտանգի դեպքում Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Հուլիսի վերջերին երկիրը փակել էր Սիրիայի հետ ունեցած բոլոր սահմանային կետերը:
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վրաստանում ուսուցում են ստացել ամերիկացի, նորվեգացի, էստոնացի, լատիշ և հայ զինվորականները:
Այդ ամենը իրանական կողմը պատճառաբանում է այս ամսվա վերջին Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովի անվտանգության ապահովմամբ:
«Սիրիահությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ եւ անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ»
The Daily Telegraph-ի կարծիքով` իսլամիստների կողմից առանձին զինված խմբավորում ստեղծելը վկայում է սիրիական ընդդիմության շարքերում պառակտման ու դրա հիմնական հովանավորների` Սաուդյան Արաբիայի ու Քաթարի միջև տարաձայնությունների մասին:
Վերջին տեղեկություններով, ամենաթեժ մարտերը տեղի են ունենում Սալահուդդին թաղամասում, որով անցնում է Հալեպը երկրի կենտրոնական հատվածներին ու Դամասկոսին միացնող խճուղին:
Իվանիշվիլին խոստացել է խաղաղության հաստատման համար ամուր հիմք կառուցել: «Ռուսաստանի հետ եկխոսությունը մենք մտադիր ենք իրականացնել հաստատակամ և սկզբունքայնորեն»,- իր հոդվածում գրել է վրացի ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն 75 տարվա ընդմիջումից հետո Քիրքուք այցելած թուրք առաջին պետական գործիչն է: Այդ այցի հետ կապված՝ իրաքյան կողմը հայտարարեց, որ իրավունք ունի կալանավորելու Դավութօղլուին:
Ընդունված փաստաթուղթն իրավական ուժ չունի, դրա հիմնական նպատակը ՄԱԿ-ի ԱԽ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելն է, որպեսզի այն ձեռնարկի առավել վճռական քայլեր:
Միաժամանակ տեղացի փորձագետներն այն կարծիքին են, որ պետական ծրագրերը էական դեր չեն կարոեղ խաղալ ծնելիության խթանման գործում, քանի որ մարդիկ երեխաներ չեն ունենում ախքատության և գործազրկության պատճառով: Ճգնաժամի պատճառով իրանցիներից շատերն աշխատում են ընդհանրապես չամուսնանալ, կամ ամուսնությունը հետաձգում են «լավ ժամանակների» գալու հույսով:
Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանում գտնվող զորամասերից մեկում:
Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյայի` պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան ապահովում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաղորդագրությունների փոխանակումը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը զարմացած է, որ այս նախագծին ֆրանսիական նոր կառավարության կողմից նման հրատապություն է տրվում, որ այն անհրաժեշտ է համարվել ներառել օրակարգում: Ի՞նչ է, Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն»:
Սիրիացի ընդդիմադիրների համար նախատեսված զենքը այդ երկիր է ուղարկվում թուրքական սահմանով, իսկ դրա տեղափոխումը ֆինանսավորում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: