Հացի միջուկը հանել, տապակը տաքացնել, մի քիչ բուսայուղ լցնել ու հացը տապակել երկու կողմից 20-30 վայրկյան։ Խոզապուխտը կտրատեք փոքր խորանարդների:
Լոբին լվանալ աղաջրով և թրջել ջրի մեջ մեկ գիշեր կամ 4-5 ժամ։
Լոբին մաքրել, լվանալ և լցնել սառը ջրով լի կաթսայի մեջ։ Եփեք 10 րոպե։
Կարտոֆիլը օղակաձև կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու չորս մասի բաժանեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
Անանասի հյութը խառնեք շաքարավազի, սոյայի սոուսի, կետչուպի, սխտորի ու կոճապղպեղի փոշու հետ:
Հավի կրծքամիսը եռացնել աղաջրի մեջ, սառեցնել և մանրացնել։ Վարունգը կտրատել կիսաշրջանաձև։
Կարտոֆիլը կեղևով եփել ցածր կրակի վրա: Սոխը բարակ կտրատել:
Լոլիկի սերմերը հեռացրեք, պտղամիսը միջին չափի կտորներով կտրատեք: Սոխը մանր կտրատեք: Սխտորը դանակով ճզմեք:
Դդմիկները լվացեք ու 3-4 սմ բարձրությամբ մասերի բաժանեք: Գդալով կամ պատառաքաղով հեռացրեք դդմիկների պտղամիսը՝ թողնելով «հատակը»: Պտղամիսը թողեք միջուկի համար:
Միսը միջին չափի կտորներով կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու օղակները քառատեք:
Ժելատինը թրջեք վեցապատիկ ավել սառը ջրի մեջ և թողեք փքվի: Ավելորդ հեղուկը հեռացրեք:
Ձվերը եփեք, մաքրեք, ոչ մեծ կտորներով կտրատեք: Փոքր կտորներով կտրատեք նաև կորնիշոններն ու խնձորը: Սոխն ու կանաչին մանր կտրատեք:
Բողկը, վարունգը, լոլիկները ու մանուշակագույն սոխը կտրատեք: Գազարը քերիչով անցկացրեք:
Բազուկը մոտ 2 ժամ եփեք: Հովացրեք ու մաքրեք:
Սոխը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք: Կոճապղպեղը մանր քերեք (1-1,5 թ.գ. քերած կոճապղպեղը բավարար է):
Սունկը փոքր կտորներով կտրատեք: Բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք ու հովացրեք:
Ոսպը 1-2 ժամ առաջ թրջեք: Լվացեք, լցրեք կաթսայի մեջ, վրան մաքուր ջուր լցրեք: Եթե կանաչ ոսպ եք վերցրել, եռալուց հետո 40 րոպե եփեք, իսկ եթե շագանակագույն ոսպ՝ 30 րոպե:
Ձուն եռալուց հետո 9-10 րոպե եփեք, հովացրեք, մաքրեք:
Հնդկահավը համեմել աղով և սև պղպեղով ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Դնել տապակի մեջ մեջքի վրա, թևերի սուր մասերը մտցնել մարմնի տակ։
Խմորի բոլոր բաղադրիչները խառնել, հունցել։ Խմորից գնդիկներ պատրաստել, տեղադրել հատուկ սարքի մեջ, թխել։ Կիսագնդերը լցոնել կրեմով, վրաբ ընկույզ դնել և կպցնել միմյանց։
Թավայի մեջ լցրեք լվացած բրինձը: Ավելացրեք ջուրն ու կաթի կեսը: Թավան կափարիչով ծածկեք, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի:
Մաքրած գազարը 20-25 րոպե եփեք: Հովացրեք: Քերիչով քերեք: Խառնեք սպիտակաձավարի հետ ու 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Բազուկը 1,5-2 ժամ եփեք: Հովացրեք, մաքրեք ու քերիչով քերեք:
Միջին ուժգնության կրակի վրա տեղադրած թավայի մեջ հալեցրեք կարագը: Ավելացրեք ալյուրն ու 1 րոպե խառնելով տաքացրեք:
Թավային յուղ քսեք ու նրբաբլիթները երկու կողմից տապակեք:
Հարել ձուն, ավելացնել վանիլինը և նարնջի հյութը և խառնել։ Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան, աղը և նարնջի կեղևը։ Մանր կտրատել սառեցրած կարագը և ավելացնել ալյուրով զանգվածին, պատառաքաղով կամ ձեռքով տրորել։
Լավ լվացեք ու չորացրեք կարտոֆիլը: Միջին ուժգնության կրակի վրա մեծ թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Կարտոֆիլը մեկ շերտով շարեք թավայի մեջ: 20 րոպե տապակեք: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թավան թափ տվեք, որպեսզի կարտոֆիլը հավասարաչափ տապակվի:
Նեխուրը լավ լվացեք, տերևները հեռացրեք, ցողունների չոր հատվածները հեռացրեք, հարթեցրեք: Ցողունները մոտ 3 սմ երկարությամբ կտրատեք, լցրեք փակվող տարայի մեջ:
Բազուկը խաշել, քերել։ Աղցանի մնացած բաղադրիչներն ավելացնել բազուկին, խառնել։ Զարդարել ընկույզով և մաղադանոսով, մատուցել։
Եթե ցանկանում եք ձուկը տապակել կամ ձկան ֆարշ պատրաստել, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ: