Խոշոր քերիչով քերեք մոցարելա պանիրը: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք քերած պանիրը, սպասեք, մինչև այն հալվի:
Ձուն շաքարավազի ու վանիլային շաքարի հետ հարեք: Պնդուկը կամ նուշը մանր կտրատեք:
Մաքրած կարտոֆիլը բարակ շերտերով կտրատեք: Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը, սերմերն ու հեղուկը հեռացրեք: Միջուկը կտրատեք: Տաքդեղները մաքրեք սերմերից, բարակ շերտերով կտրատեք: Մաքրած սոխը մանրացրեք:
Բաղադրիչները՝ 1 ճուտ՝ 1,2 կգ քաշով 300 գ լոլիկ 1/2 բաժակ սպիտակ չոր գինի 2 պճեղ սխտոր փոքր փունջ մաղադանոս 1 փունջ հազրեվարդ 4 ճ/գ ձիթապտղի ձեթ աղ աղացած սև պղպեղ Աղցանի համար 3 դդմիկ կամ ցուկինի 1 փոքր փունջ ռուկոլա 2 պճեղ սխտոր 6 ճ/գ ձիթապտղի ձեթ 3 ճ/գ գինու քացախ աղ Պատրաստման եղանակը […]
Հաստ հատակով կաթսայի մեջ 2-3 ճ/գ ձեթ լցրեք ու տեղադրեք ճագարի բդիկները: Մանր կտորներով կտրտեք բեկոնը, ավելացրեք ճագարին: Սոխը կտրատեք բարակ օղակների ձևով ու ավելացրեք ճագարին:
Նարինջը կեղևահանեք ու շերտ-շերտ կտրատեք:
Խնձորն ու տանձը կեղևահանեք, մաքրեք սերմերից, պտղամիսը կտրտեք: Կտրտած միրգը լցրեք պնակի մեջ, վրան լցրեք ռոմը և 1/2 բաժակ շաքարավազը: Պնակը ծածկեք, թողեք 1 ժամ: Թխվածքաբլիթները փշրեք:
Հավի բդիկները երկու մասի բաժանեք, տեղադրեք պլաստիկե կոնտեյների մեջ, վրան լցրեք մարինադը, խառնեք, կափարիչը փակեք, 24 ժամով տեղադրեք սառնարանում, ժամանակ առ ժամանակ այն դուրս հանեք ու թափ տվեք:
Բրինձն աղաջրի մեջ լցրեք, ուժեղ կրակի վրա 12-15 րոպե եփեք, համարյա մինչև պատրաստ լինելը: Լցրեք ցանցի վրա, վրան սառը ջուր լցրեք:
Չերրի լոլիկները չորս մասի բաժանեք, ռեհանի ճյուղերը ձեռքով մասնատեք կամ հենց այդպես մեծ ճյուղերով էլ թողեք (ցողունները բոլոր դեպքերում հեռացրեք), ավելացրեք մոցարելան, աղ ու պղպեղ արեք, լցրեք ձեթն ու խառնեք:
Կարտոֆիլի պյուրեին ավելացրեք ալյուրը, թթխմորն ու աղը, սկսեք խմոր հունցել՝ աստիճանաբար ավելացնելով կարտոֆիլի տաք ջուրը (մոտ 40 աստիճան ցելսիուս տաքության): Խմորը ծածկեք սրբիչով, 1 ժամ թողեք տաք տեղում՝ բարձրանա:
Կարտոֆիլն ու բազուկը կեղևով լվացեք: Տարբեր կաթսաներում եփեք բանջարեղենը՝ կարտոֆիլը 25-30 րոպե, իսկ բազուկը 40-50 րոպե:
Բադրիջանները մաքրեք, 1 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք: Բադրիջանի օղակների վրա աղ արեք, թողեք 30 րոպե, մինչև շագանակագույն երանգ ստանա:
Խճողակը համեմեք աղով և պղպեղների 3 տեսակներով՝ պապրիկայով, կարմիր պղպեղի փշուրներով ու աղացած սև պղպեղով: Ավելացրեք 1 բաժակ գազավորված ջուրը: 10 րոպե լավ խառնեք: Արդյունքում խճողակը պետք է մի փոքր ջրիկ ստացվի:
Շատ մեծ կաթսայի մեջ տեղադրեք հավը, հորթի միսն ու խոզի միսը: Սառը ջուր լցրեք այնպես, որ կաթսայի պարունակությունը ծածկվի և 4 սմ էլ ավել լինի: Միջին կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք:
Խմորիչը լուծեք 1,5 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ, 10 րոպե թողեք: Ապա խառնեք ալյուրի կեսի հետ, ծածկեք սրբիչով, 2 ժամ թողեք, թող խմորը բարձրանա:
Հացը մասնատեք, 5-7 րոպեով դրեք սառը ջրով պնակի մեջ: Հետո քամեք, խոշոր կտորներով կտրատեք: Հացի կտորները տեղադրեք մեծ ափսեի մեջ, որով պետք է մատուցեք աղցանը:
Ճագարը ոչ մեծ կտորների բաժանեք, թաթախեք ալյուրի մեջ: Հաստ հատակով խորը կաթսայի մեջ լցրեք կարագի ու ձիթապտղի ձեթի խառնուրդը, դրեք կրակին, ճագարի կտորները բոլոր կողմից լավ տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
6 մեծ գլուխ սոխերը մաքրեք կեղևից: Սոխերի վրա վերևից դանակով ուղղահայաց կտրվածք արեք, որպեսզի հետո առանց դժվարության շերտերի բաժանեք, ապա 10 րոպեով տեղադրեք եռացող ջրի մեջ: Հետո հանեք ջրից, թողեք հովանան:
Տաքդեղները մաքրեք սերմերից, խորանարդաձև կտրատեք: Նույն ձևով կտրատեք նաև դդմիկն ու բադրիջանը (կարող եք դրանք մաքրել կեղևից կամ թողնել կեղևով՝ ըստ ճաշակի):
Բրինձը 10-15 րոպե աղաջրի մեջ եփեք, համարյա մինչև պատրաստ լինելը: Ջուրը համարյա մինչև վերջ քամեք (հատակին մի փոքր ջուր թողեք):
Դդմիկները շատ բարակ օղակների ձևով կտրատեք, վրան աղ արեք ու թողեք 1 ժամ: 1 ժամ հետո դդմիկները ջրով ցայեք ու քամեք:
Սոխն ու գազարը մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագը, լցրեք կտրտած սոխն ու գազարը: Միջին ուժգնության կրակի վրա տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մոտ 10 րոպե:
Սոխն ու բեկոնը բարակ կտրատեք: Ոչ մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, տեղադրեք սոխն ու բեկոնը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտավորապես 10 րոպե:
Ձուն հարեք սովորական շաքարավազի, վանիլային շաքարավազի ու մի փոքր աղի հետ, ավելացրեք ½ բաժակ տաք ջուր և կաթի կեսը: Խառնեք:
Հավը հավասար կտորների բաժանեք: Մեծ թավայի մեջ դրեք կարագը, ապա՝ հավի կտորները, աղ ու պղպեղ արեք:
Ոսպը լվացեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակի վրա, եռացրեք: Աղ չանեք: Ոսպը եփեք մոտ 10-50 րոպե՝ կախված նրա սորտից:
Հեռացրեք լյարդի թաղանթն ու ծորանները, փափկամիսը բարակ շերտերով կտրատեք:
Մեծ ու խորը թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, բադրիջանները տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի բադրիջանները շարեք անձեռոցիկի վրա, թողեք մի քանի րոպե: Հետո հենց անձեռոցիկների վրա շարված բադրիջանների վրա աղ ու պղպեղ արեք:
Կրեմի համար կաթը եռացրեք, ավելացրեք 2 ճ/գ շաքարավազն ու ողջ վանիլային շաքարավազը՝ խառնելով այն, մինչև ներծծվի: Ավելացրեք կիտրոնի մանրացրած կեղևն ու կես թ/գ աղը: Մնացած շաքարավազի հետ հարեք ձվի 3 դեղնուցները, ավելացրեք օսլան ու խառնեք տաք կաթի հետ՝ անընդհատ խառնելով, մոտ 2-3 րոպե: Թողեք, թող հովանա: