![](/banners/BeFunky-design.jpg)
Պանրով և սնկով աղցան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/bcd82ff8.jpg)
Բաղադրիչները՝
- շամպինիոններ – 300 գ
- ձու – 4 հատ
- շպրոտ – 190 գ
- պանիր – 150 գ
- մայոնեզ – 100 գ
- բուսայուղ – 90 գ
- սոխ – 1 հատ
- թարմ աղացած սև պղպեղ
- մաղադանոս մատուցելու համար
- աղ
Պատրաստման եղանակը
Ձուն եփել և քերել քերիչով։ Առաջին շերտը դնել քերած ձուն, քսել մայոնեզի բարակ շերտ։ Ձեթի մեջից հանել շպրոտը և պատառաքաղով տրորել։ Հաջորդ շերտը ձևավորել շպրոտով, վրան քսել մայոնեզի բարակ շերտ։
Սոխը կտրատել խորանարդաձև:
Կրակի վրա տաքացնել բուսայուղով տապակը,տապակել սոխը մինչև ոսկե դարչնագույնը։ Թողնել մի փոքր սառչի և լցնել շպրոտի վրա:
Թարմ սունկը լվանալ, կեղևազատել և կտրատել շերտերով: Տապակել սունկը տապակի մեջ մի փոքր ձեթով, մինչև հեղուկը գոլորշիանա (մոտ 15 րոպե): Եփելու վերջում համեմում ենք աղով և սև պղպեղով։ Հովացնել և սոխի վրա լցնել,մի քիչ թողնել զարդարման համար, քսել մայոնեզի բարակ շերտ։
Պանիրը մանր քերիչով քերել ձևավորել վերջին շերտը,զարդարել մնացած սնկով։
Աղցանը 1-2 ժամով դնել սառնարան։ Մատուցել թարմ մաղադանոսով զարդարված։