
Հորթի միսը՝ սնկով

Բաղադրամասեր՝
- Հորթի աղացած միս- 1 կգ
- սոխ- 3 հատ
- ձու- 1 հատ
- սունկ- 500 գ
- կարագ- 50 գ
- աղ, սև պղպեղ
- սամիթ
Պատրաստման եղանակը՝
Սոխը կտրատել, ավելացնել մսին։ Այուհետև ավելացնել ձուն, կանաչին և լավ խառնել: Պատրաստել գնդիկներ: Սունկը կտրատել շերտերի, տապակել կարագի մեջ, համեմել աղով, կանաչիով և պղպեղով:
Լցոնել մսի գնդիկները և տապակել լավ տաքացված տապակի մեջ: Կարելի է նաև ջրում եռացնել մսի գնդիկները, մատուցելիս ավելացնել համեմ և զարդարել լոլիկով: