Հավով և վարունգով աղցան
Բաղադրիչները՝
- Հավի կրծքամիս (խաշած) – 150 գ
- Թարմ վարունգ – 200 գ
- հազարի տերեւներ
- Քունջութ – ըստ ճաշակի
- Ձիթայուղ – 2 ճ/գ
- Սոյայի սոուս – 2 ճ/գ
- Մաղադանոս – 10 գ
- Խնձորի քացախ – 1 ճ/գ
- Շագանակագույն շաքարավազ – 1/4 թ/գ
- Սխտոր – 1 պճեղ
- Սև աղացած պղպեղ
- Նրբաբլիթ
- Ձու – 1 հատ
- Աղ
- Մաղադանոս
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Վարունգը կտրատել բարակ շերտերով: Եփած կրծքամիսը երկարավուն կտրատել։
Պատրաստել սոուսը
Բաժակի մեջ խառնեք սոյայի սոուսը, խնձորի քացախը, ձիթապտղի յուղը, շագանակագույն շաքարավազը, պղպեղը, մաղադանոսը (նուրբ թակած), սխտորը (մանր կտրատած):
Հավի միսն ու վարունգը լցնել պատրաստի սոուսի վրա, խառնել և տեղ 1 ժամով դնել սառնարանում։
Ձուն կոտրել բաժակի մեջ, ավելացնել մաղադանոս (նուրբ թակած), աղ, խառնել։
Ձվի զանգվածը լցնել յուղած ու տաքացրած տապակի մեջ և տապակել երկու կողմից։ Սառչելուց հետո կտրատել երկարավուն բարակ շերտերով։
Կտրատած նրբաբլիթը ավելացրեք աղցանին և դանդաղ խառնեք։
Լվացված և չորացրած հազարի տերևները դնել մատուցվող ափսեյի վրա, վրան ավելացնել պատրաստի աղցանը և շաղ տալ քունջութ։