
Սպանախով ոչխարի միս

Բաղադրամասեր՝
- Ոչխարի փափուկ միս- 500 գրամ
- սոխ- 2 հատ
- հալած յուղ
- սպանախ-1 կապ
- աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Ոչխարի միսը մանր կտրատել և յուղով տապակել: Ավելացնել մանր կտրատած սոխը և շարունակել տապակել՝ մինչև սոխի պատրաստ լինելը։ Այնուհետև ավելացնել աղ, պղպեղ, խոշոր կտրատած սպանախը։ Վրան եռման ջուր լցնել այնքան, որ մթերքը ծածկվի։
Հենց ոչխարի միսը եփվի, կարող եք մատուցել։