Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Վաշինգտոնի սխալ հաշվարկների դեպքում Թեհրանն արագ կպատասխանի, հայտնում է Tasnim գործակալությունը։
Հարցազրույցում Ուելբեքը, մասնավորապես, հայտարարել էր, որ ֆրանսիական ծագում ունեցող քաղաքացիները չեն ցանկանում մահմեդականների ձուլումը և նրանցից պահանջել էր դադարեցնել ֆրանսիացիների նկատմամբ հարձակումներն ու թալանը կամ հեռանալ երկրից։
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը շուրջ 120 մլն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանում նոր արտադրական բլոկի կառուցման համար։ Նախագծի նպատակն է ընդլայնել ավիավառելիքի արտադրությունը և տարեկան շուրջ 600 հազար տոննայով ավելացնել դիզելային վառելիքի արտադրական հզորությունները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոշտ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի կառավարությանը՝ այն մեղադրելով ներքին խնդիրները լուծելու անկարողության և սեփական ձախողումների համար այլոց մեղադրելու մեջ։
«Շատ նախագահներ եկել ու գնացել են՝ պարզապես կառավարելով երկիրը որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Նրանք հիմնականում չեն փոխել պատմությունը, այլ պարզապես շարժվել են դրա անողոք հոսանքով։ Ձեզ հետ դա տեղի չի ունենա, քանի որ ես գիտեմ, թե որքան ուժեղ եք սիրում ամերիկացի ժողովրդին»,- գրել է Թրամփը։
Չինական Zoomlion ընկերությունը ներկայացրել է 9DX հիբրիդային տրակտորը, որի հզորությունը հասնում է 1600 ձիաուժի։ Արտադրողի պնդմամբ՝ այն աշխարհի ամենահզոր տրակտորն է։
Պենտագոնը նախնական հավանություն է տվել Լեհաստանում ամերիկյան մշտական ռազմաբազա ստեղծելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի 15-ամսյա հետաքննությունը եզրակացրել է, որ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո շարունակված հանցագործությունները հնարավոր էր կանխել, եթե իրավապահ մարմիններն իրենց պարտականությունները պատշաճ կատարեին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների՝ երկու երկրների առաջնորդների մակարդակով, սակայն կասկածում է, որ Մոսկվան պատրաստ է նման հանդիպման։
Պորտուգալիայում նոյեմբերի 11-ին կփակվեն դպրոցներն ու որոշ պետական հաստատություններ՝ «Չարլզ» փոթորկի մոտենալու պատճառով:
Աբու Դաբիում երեկ մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները։ Հանդիպման առանցքում Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության երաշխիքներն են, ռազմական գործողությունների դադարեցման հնարավոր պայմանները, տարածքային հարցերն ու Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի համար նախատեսվող հետպատերազմյան անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ առանց Մոսկվայի համաձայնության նման երաշխիքները չեն կարող արդյունավետ գործել։
Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանում տեղացած առատ ձյան պատճառով Ռիզե և Արդվին նահանգների 22 գյուղի ճանապարհները փակվել են։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը մտադիր է ավելի ակտիվ համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի հետ և ակնկալում է վերջինիս ավելի վճռական աջակցությունը։
Պերուի Կալյաո նավահանգստային քաղաքում՝ մայրաքաղաք Լիմայի մերձակայքում, բացվել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հսկայական արձանը։ Պատվանդանի հետ միասին հուշարձանի բարձրությունը 14 մետր է։ Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ սա աշխարհում պոնտիֆիկոսին նվիրված ամենաբարձր քանդակն է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նովո Օգարյովոյում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ընթացիկ տարում երկկողմ ապրանքաշրջանառության ավելի քան 20% աճի մասին, ընդգծել ռազմական համագործակցության ամրապնդումը և շնորհակալություն հայտնել Մոսկվային անվտանգության ոլորտում աջակցության համար։
ԱՄՆ-ն 2026 թվականի առաջին ինը ամիսներին Վենեսուելայի բնական պաշարների և նավթի արտահանումից ավելի քան 12 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել։ Այս մասին, հղում անելով միջազգային աուդիտորական KPMG ընկերության հաշվետվությանը, հայտնում է The New York Times-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մերձմոսկվայում գտնվող Նովո Օգարյովո նստավայրում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո նրան հրավիրել է իր տուն՝ ընթրիքի, հայտնում է РИА Новости-ն։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայի Հանրապետությունում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը դարձել է Թուխմանուկի ոսկու հանքավայրի հետ կապված «Մեգո-Գոլդ» ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր։
Ամերիկացի բանակցողները վերջին շրջանում առաջարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային համաձայնագրի շրջանակում փոփոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է The Economist-ը, փոխանցում է Meduza-ն։ © factor.am
Իր այդ պատգամով Աստված սրբում է մեր անհատական ու հանրային ադամանդի տիղմերը, որպեսզի մեր անուշահոտ երջանկությամբ արժանանանք Նրա սիրո և փառքի խունկերը բուրելու հավիտյանս հավիտենից․ ամեն։
«Numbeo» միջազգային առցանց տվյալների բազան հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ ընթացիկ տարվա կեսին աշխատավարձի չափն ամենաբարձրն է եղել։
Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ ուղղված հիվանդության կամ վարակի դեմ:
Նոյեմբերի 8-ին Իրանի փոխնախագահ, Իրանի և Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամմադին ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին։