Ընկույզով և խնձորով աղցան
Բաղադրամասեր՝
- Խնձոր- 4 հատ
- գազար- 3 հատ
- կես կիտրոնի հյութ
- թթվասեր- 100 գր
- ընկույզ – 100 գ
- սպանախի տերևներ
- աղ՝ ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Ընկույզը մանր կտրատել։ Խնձորի կեղևը և միջուկ մաքրել, բարակ կտրատել։ Գազարը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Սպանախի տերևները լվանալ և ոչ շատ մեծ կտորներով կտրատել։ Այս ամենը խառնել, վրան կիտրոնի հյութ, թթվասեր, աղ և պղպեղ ավելացնել։
Բարի ախորժակ։



