Կաղամբի տերևներն առանձնացրեք ու խոշոր կտորներով կտրատեք:
Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, խորովեք, ապա մաքրեք կեղևից: Սոխը կտրատեք ու տապակեք կարագի մի մասով:
Պղպեղների գլխիկները կտրեք, մաքրեք սերմերից, եռացրած ջրով լվացեք:
Բեկոնի յուրաքանչյուր կտորի վրա կտրտած մաղադանոս լցրեք, ծածկեք պանրի երկար կտորով, ռուլետի ձևով փաթաթեք, ամրացրեք փայտիկով:
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մտցրեք եռացող, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից: Կարտոֆիլն ու լոլիկը՝ խորանարդաձև, իսկ պղպեղը տաշեղաձև կտրատեք:
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատեք, լցրեք եռացող, աղ արած արգանակի մեջ ու 15 րոպե եփեք:
Հավի բդիկներից թաղանթը կտրելով զգուշորեն հեռացրեք մաշկը՝ աշխատելով չվնասել այն: Յուրաքանչյուր սրունքի հիմքից ոսկորը կտրեք: Բդիկի միսն առանձնացրեք ոսկորից, փափուկ միսը մսաղացով աղացեք:
Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, պտղամիսը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
Պղպեղները խորովեք, հովացրեք, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք:
Տավարի ոսկորների վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք՝ եռա, հեռացրեք փրփուրն ու ճարպը: Արգանակը թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, ապա ավելացրեք տավարի միսը, 10 րոպե եփեք, աղ արեք, հեռացրեք փրփուրն ու ճարպը: Եփեք մինչև մսի պատրաստ լինելը:
Արգանակը եռացրեք, աղ արեք, ավելացրեք կտրտած նրբերշիկներն ու 5 րոպե եփեք:
Հնդկահավի փափկամսից կոտլետի համար խճողակ պատրաստեք, աղ ու պղպեղ արեք, համեմեք պապրիկայով:
Կարտոֆիլը փոքր խորանարդների ձևով կտրատեք, վրան եռացրած աղաջուր լցրեք ու թույլ եռալով 10 րոպե եփեք:
Սոուսի համար գինին խառնեք 1 ճ.գ. ջրի հետ ու տաքացրեք: Գինին ու ջուրն անընդհատ խառնելով՝ ավելացրեք ձվի դեղնուցները և տաքացրեք մինչև խտանալը: Վերջում ավելացրեք կարագը:
Սագի միսը համաչափ կտրատեք, վրան ջուր լցրեք ու եփեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 20 րոպե առաջ ավելացրեք կտրտած ու տապակած սոխը, գազարն ու մաղադանոսի արմատը, հատիկավոր պղպեղը: Աղ արեք: Արգանակը թողեք հովանա:
Ժելատինը 40 րոպեով թրջեք եռացրած-սառեցրած ջրի մեջ՝ 1:6-ի հարաբերակցությամբ:
Վարունգի ու լոլիկի կտորները տեղադրեք աղցանի մեծ ափսեի մեջ, վրան լցրեք կտրտած հազարը, հազարի վրա՝ ձվի շրջանակները, իսկ աղցանի շուրջ՝ հազարի ամբողջական տերևները: Հազարի տերևների վրա լցրեք սոխը, պանիրը, ծովախեցգետինները, աղ ու պղպեղ արեք:
Խմորի մյուս կեսով ծածկեք միջուկը, ծայրերն ամրացրեք: 30 րոպե թողեք խմորը՝ հանգստանա, ապա վրան հարած ձու քսեք:
Կաթնաշոռը լավ տրորեք: Ալյուրից, խոշոր քերիչով անցկացրած սառած կարագից, կաթնաշոռից ու աղից հարթ խմոր հունցեք: Խմորը ծածկեք անձեռոցիկով և 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք ու տապակեք ձիթայուղի մեջ: Ավելացրեք սունկն ու շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը: Հովացրեք: Ավելացրեք կաթնաշոռը, կտրտած կանաչին ու պանիրը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
Կարագը խառնեք ալյուրի հետ, ավելացրեք 1 ձուն, աղն ու խմոր հունցեք: Խմորը 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
Միջուկի համար գազարը խորանարդաձև կտրատեք: Ծնեբեկի ցողունները մաքրեք կեղևից ու կիսեք: Ծաղկակաղամբը մասնատեք: Պատրաստի բանջարեղենը 5 րոպեով մտցրեք աղաջրի մեջ:
Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք: Կանաչ սոխը մանր կտրատեք: Գազարը խորանարդաձև կտրատեք, իսկ նեխուրը՝ 4-5 սմ երկարությամբ կտորների տեսքով:
Շպրոտները իրարից 2-3 սմ հեռավորության վրա, կողք-կողքի շարեք խմորի մի շերտի վրա: Շպրոտների միջև ընկած խմորի վրա հարած ձու քսեք:
Հացը կտրատեք, դրանցից օղակներ առանձնացրեք: Հացի օղակներին քսեք կարագի մի մասը, վրան տեղադրեք ձվի օղակները:
Գազարը տաշեղաձև կտրատեք: Ելակները կիսեք:
Երշիկն ու սերմերից մաքրած պղպեղը տաշեղաձև կտրատեք: Լոլիկը օղակաձև կտրատեք, սնկերը՝ փոքր կտորների տեսքով: Սոխը մանր կտրատեք:
Մանգոն ու գազարը խառնեք: Կիտրոնի հյութը խառնեք շաքարավազի հետ, խառնուրդը լցրեք գազարի ու մանգոյի վրա:
Ոչխարի կրծքամիսը ոսկորի լայնքով մասնատեք, վրան աղ, պղպեղ, աղացած մեխակ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու կեղևը, քերիչով անցկացրած սոխը, կոնյակը, քացախն ու կանաչին, խառնեք ու 6 ժամով թողեք սառը տեղում:
Կաթի մեջ լցրեք ժելատինը, 10 րոպե թողեք՝ փքվի: Ապա պահեք ջրի գոլորշու վրա, խառնելով՝ ժելատինը հասցրեք ամբողջությամբ լուծվելուն: