Ո՞վ է թույլ տվել որևէ մեկին ինքնակամ բետոնե արգելապատնեշներ տեղադրել հանրային ճանապարհին։ Եվ եթե այստեղ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում, ինչո՞ւ մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկվել։
Ներկայում Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 760 մարդ դիմել է այդ վճարն ստանալու համար։ Նրանցից ավելի քան 500-ն արդեն ստացել են այն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը կրկին կոպտորեն խախտել է միջազգային պաշտոնյայի իր մանդատը։
Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Եվրամիության հաջորդ բյուջեի շուրջ համաձայնությունը կապել է Ուկրաինային տրամադրվելիք աջակցության նոր փաթեթի հետ՝ միավորելով քաղաքականապես զգայուն երկու թեմա և ջրի երես հանելով անդամ պետությունների միջև առկա խոր տարաձայնությունները։
Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիին ու Վակո Ավալիանին շնորհել են Արտակարգ և լիազոր դեսպանի դիպլոմատիկ աստիճան։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի հրամանատարությունը և Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատարությունը Միջերկրական ծովի հարավային հատվածում՝ Ալեքսանդրիայի ափերի մոտ անցկացնում են «Բարեկամության ծով-2026 (Bahr El Sadaka)» զորավարժությունը։ Նշենք, որ այն ընթանում է նոյեմբերի 4-ից ու միտված է երկրների ռազմածովային ուժերի միջև հարաբերությունների զարգացման և փոխգործունակության բարձրացմանը։
ԱՄՆ-ն ավարտում է Եվրոպայի պաշտպանության ծախսերը սեփական միջոցներով փոխհատուցելու քաղաքականությունը և պահանջում դաշնակիցներից պաշտպանության բեռի ավելի արդար բաշխում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Իրաքը միջնորդական ջանքեր է գործադրում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
Ռուսաստանը չի ձգտում Եվրոպական միության հետ ռազմական առճակատման, սակայն եթե Եվրոպան ինքն սկսի պատերազմ, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նա ընդգծել է, որ հիվանդության պատճառով ստիպված կլինի «ավելի քիչ խոսել» իր գրքի մասին՝ փոխարենը հույս հայտնելով, որ դրա բովանդակությունն «ինքնին ամեն ինչ կասի»։
Եվրամիության (ԵՄ) 2026 թվականի ընդլայնման զեկույցի համաձայն` Վրաստանը դեռևս չի համապատասխանում ԵՄ էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին:
Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։
Բազմիցս եմ բարձրաձայնել այս կաբինետների կարևորության, դրանց հասանելիության և հատկապես տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման գործում ունեցած նշանակության մասին։
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Ընդդիմությունն ուժեղանում է, իշխանությունը՝ թուլանում. Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսական կայսրության խոշորագույն գործարարներից ու մեկենասներից են եղել Մայիլյան եղբայրները։ Հենց նրանց հովանավորությամբ է կառուցվել Բաքվի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը։
Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու չի միացել ազգային ընտրանուն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումների համար։
Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են քաղաքապետարանից:
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն այսօր տեղի է ունենում մի այնպիսի աննախադեպ աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ հիմնովին վերաձևվել են տարածաշրջանի ուժային հարաբերակցությունը, արտաքին գերտերությունների ներգրավվածության ճարտարապետությունը, լոգիստիկ-տրանսպորտային հաղորդակցությունների տնտեսական կշիռը և, որ ամենակարևորն է, Հայաստանի գոյութենական անվտանգության հիմնախնդիրները։
Ուկրաինայի՝ նավթավերամշակման գործարաններին հասցրած հարվածներից հետո Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել, հայտնում է Reuters-ը։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Կատարում հաջորդ շաբաթ նախատեսվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հանդիպումը։
Ոստիկանությունն այսօր տեղեկացրել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։ Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։
«Նոյեմբերի 9-ի հետ կապված, ոչ միայն նոյեմբերի 9-ի, առհասարակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբից մինչև 2023 թվականի Արցախի կորուստը, մենք անընդհատ պետք է խոսենք ու հիշենք։ Հաճախ ենք մենք լսում, թե «դա պոպուլիզմ է», թե «ում ենք մենք նորից ցավ հիշեցնում», և այլն, բայց այդպես արտահայտվում են ընդամենն այն մարդիկ, ովքեր փորձում են մոռացության մատնել մեր պատմությունը, իսկ քանի դեռ մենք հիշում ենք, խոսում այդ մասին, ոչ մի էջ չի կարող փակվել։
Մինչ Անթալիայում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովը՝ COP31-ը, Թուրքիայում երաշտն ու արտադրական ծախսերի աճը բամբակի արտադրությունը հասցրել են վերջին 16 տարվա ամենացածր մակարդակին։