Բաժիններ՝

Խոզի մեդալյոններ՝ նարնջի հյութով

Բաղադրամասեր՝

  • Խոզի ֆիլե – 200 գր
  • կարագ – 3 ճ/գ
  • աղ, պղպեղ
  • նարինջ – 1 հատ
  • սոխ – 1 գլուխ
  • շամպինյոն – 80 գր
  • արգանակ – 50 մլ
  • աղացած իմբիր՝ դանակի ծայրով:

Պատրաստման եղանակը՝

Խոզի ֆիլեն մեդալյոնի տեսքով կտրատել, թեթևակի ծեծել և տապակի մեջ յուղով տապակել: Այնուհետև համեմել և դնել տաք տեղում:

Նարինջը կտրատել, 3 շերտն առանձնացնել զարդարելու համար, մնացած մասի հյութը քամել: Կտրատել սոխը, սունկը, կարագով սոխեռած անել, ավելացնել նարնջի հյութը, արգանակը, սունկը և շոգեխաշել 10 րոպե:

Համեմել իմբիրով և սոուսով:

Տեսանյութեր

Լրահոս