Բաժիններ՝

Մսով և բլղուրով կոտլետներ

Բաղադրամասեր՝

  • Տավարի միս-500 գրամ
  • մանր բլղուր- 1 սուրճի բաժակ
  • սխտոր- 2 պճեղ
  • ձու- 1 հատ
  • խառը կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս)
  • կտրատած թարմը կամ չորացված ծիտրոն և ռեհան- 1 ճ/գ
  • լավաշ- կես հատ
  • հայկական և աբխազական աջիկա-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Տավարի միսը լավ լվանալ, հեռացնել ջիլերը, կտրատել և աղալ սոխի, սխտորի և կանաչիների հետ, վերջում աղալ լավաշը։

Բլղուրի վրա 1,5 բաժակ եռացրած ջուր լցնել, թողնել 5-7 րոպե, քամել, սառը ջրով լվանալ, թողնել, որ լավ քամվի և ավելացնել աղացած մսին։

Ձուն լավ հարել, ըստ ճաշակի ավելացնել սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, մի պտղունց չաման, աղ (ցանկության դեպքում ավելացրեք աբխազական կամ հայկական աջիկա), ապա ավելացնել մսին։ Ֆարշը լավ խառնել, ցանկալի է՝ մի քանի ժամ այն տեղադրել սառնարանում, հետո պտրաստել։ Ֆարշը կարող եք պատրաստել երեկոյան, իսկ տապակել առավոտյան։

Տեսանյութեր

Լրահոս