
Ֆրանսիական տապակա

Բաղադրամասեր՝
- Խոզի միս- 0,5 կգ
- կարտոֆիլ- 1կգ
- սոխ- 2 հատ
- շամպինյոն- 0,5 կգ
- քերած պանիր- 50 գրամ
- մայոնեզ
- աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Միսը մանր կտրատել, լցնել կարագով պատված թավայի մեջ, աղ ու պղպեղ անել:
Սոխը կտրատել կիսաշրջանաձև ու ավելացնել մսին: Մայոնեզը նույնպես լցնել մսի ու սոխի վրա։
Կարտոֆիլը երկարավուն կտրատել, աղ ու պղպեղ անել: Հետո կտրատել սունկը, կրկին համեմել աղով, պղպեղրով, մայոնեզով ու լցնել կարտոֆիլի վրա: Զանգվածի վրա քերած պանիր շաղ տալ, որպեսզի հյութալի ստացվի: Տապակել մինչև 150 աստիճան տաքացված ջեռոցում 1,5 ժամ: