Բաժիններ՝

Լորի ձվով բույն-կոտլետներ

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 3-4 կտոր բատոն հաց
  • 100 մլ կաթ
  • 1 փոքր գլուխ սոխ
  • 1 հատ հավի ձու
  • 70-100 գ պանիր
  • 600-650 գ մսի խճողակ
  • 1/2 թ/գ աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ/գ կարագ
  • մի քանի հատ լորի ձու

Պատրաստման եղանակը

Առանց կեղևի բատոն հացը մի քանի մասի բաժանեք ու 5-10 րոպե թրջեք կաթի մեջ:

Սոխը խոշոր քերիչով քերեք կամ բլենդերով մանրացրեք: Հավի ձուն մի փոքր հարեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:

Մսի խճողակին ավելացրեք սոխը, բատոնը, աղն ու պղպեղը: Խառնեք ու մի քիչ ծեծեք՝ հանելով պնակի միջից ու նորից հետ նետելով:

Մսի խճողակը համաչափ մասերի բաժանեք: Մսից գնդիկներ արեք, հետո տափակեցրեք: Տապակի մեջ փայլաթիթեղ քաշեք, պատեք այն կարագով, իրարից մի քանի սանտիմետր հեռավորության վրան շարեք մսի տափակեցրած կտորները:

Մսերի կենտրոնում միջուկի համար փոսեր արեք:

Մոտ 25-30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Տապակը հանեք, մսի փոսիկների մեջ լցրեք քերած պանիրը, վրաները ջարդեք մեկական լորի ձու, մի փոքր աղ արեք: Եվս 7-10 րոպեով տեղադրեք ջեռոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս