Միջին ուժգնության կրակի վրա տեղադրած թավայի մեջ հալեցրեք կարագը: Ավելացրեք ալյուրն ու 1 րոպե խառնելով տաքացրեք:
Թավային յուղ քսեք ու նրբաբլիթները երկու կողմից տապակեք:
Հարել ձուն, ավելացնել վանիլինը և նարնջի հյութը և խառնել։ Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան, աղը և նարնջի կեղևը։ Մանր կտրատել սառեցրած կարագը և ավելացնել ալյուրով զանգվածին, պատառաքաղով կամ ձեռքով տրորել։
Լավ լվացեք ու չորացրեք կարտոֆիլը: Միջին ուժգնության կրակի վրա մեծ թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Կարտոֆիլը մեկ շերտով շարեք թավայի մեջ: 20 րոպե տապակեք: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թավան թափ տվեք, որպեսզի կարտոֆիլը հավասարաչափ տապակվի:
Նեխուրը լավ լվացեք, տերևները հեռացրեք, ցողունների չոր հատվածները հեռացրեք, հարթեցրեք: Ցողունները մոտ 3 սմ երկարությամբ կտրատեք, լցրեք փակվող տարայի մեջ:
Բազուկը խաշել, քերել։ Աղցանի մնացած բաղադրիչներն ավելացնել բազուկին, խառնել։ Զարդարել ընկույզով և մաղադանոսով, մատուցել։
Եթե ցանկանում եք ձուկը տապակել կամ ձկան ֆարշ պատրաստել, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Կարագն ու ձուն մի քանի ժամով թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Ստացված զանգվածից ձողիկներ ձևավորել, նախ թաթախել հարած ձվի, այնուհետև՝ պաքսիմատի հետ:
Երկու կողմից ձուկը տապակելուց հետո տապակը վերցնել կրակի վրայից, լցնել 200-300 մլ ջուր: Այնուհետև թափել ջուրը:
Ձուկը լվանալ, գլուխն առանձնացնել, իսկ մնացած մասը բաժանել 4 մասի և աղ անել։
Scrocchiarella-ի շեֆ-խոհարար Ալեսսիո Ջինիի բաղադրատոմսը կապահովի էներգիայով ողջ օրվա ընթացքում:
Խառնել աղցանի և սոուսի բաղադրիչները և մատուցել։
Տաք ջրի կամ կաթի մեջ մի քանի ժամ թրջեք մի կտոր կովի բրինզա պանիր, այնուհետև տրորեք փայտե գդալով, իսկ մատուցելուց առաջ ավելացրեք մանրած ընկույզ։ Այս աղցանը լավ է մատուցել սպիտակ գինու կամ վերմուտի հետ։
Հավի կրծքամիսը 20-25 րոպե եփեք: Ձուն 10 րոպե եփեք: Հովացրեք:
Խոզապուխտը, նեխուրը, ձուն ու թթու վարունգը համաչափ խորանարդների ձևով կտրատեք: Կտրտած բաղադրիչները լավ խառնեք մայոնեզի հետ:
Կարտոֆիլները հատ-հատ փաթաթեք փայլաթիթեղով, 45 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Ծաղկակաղամբը լցրեք ստացված հեղուկ խմորի մեջ ու խառնեք, որ ամբողջությամբ դրանով պատվեն: Խմորով պատված ծաղկակաղամբը մեկ շերտով շարեք փայլաթիթեղով պատված ու կարագ քսած տապակի մեջ:
Ձվերը մոտ 10 րոպե եփեք, հովացրեք, մաքրեք, կիսեք, դեղնուցները հանեք:
Լոլիկն ու սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
1 լիտր ջուրը եռացրեք, եռալուն պես մանրացրած ցորենը լցրեք ջրի մեջ և խառնեք։ Փրփուր հեռացրեք, թողեք թույլ կրակի վրա եփվի։ Ավելացնել աղը։
Ձուն ու կարտոֆիլը մաքրեք և խոշոր կտորներով կտրատեք, իսկ խոզապուխտը՝ փոքր կտորներով: Կտրատեք կանաչ սոխը:
Բազուկն ու տավարի փափկամիսը 1-1,5 ժամ եփեք, գազարը՝ 20-25 րոպե: Հովացրեք:
Ոսկորները լցրեք ջրով լցված կաթսայի մեջ: Եռացրեք, 5 րոպե եփեք: Եռացրած ջուրը թափեք, ոսկորները և կաթսան լվացեք:
Պնդուկը լցրեք տապակի մեջ, 15 րոպե տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջեռոցի մեջ, որպեսզի բովվի: Ջեռոցից հանելուց հետո այն փռեք կոշտ կտորի վրա, տրորեք պնդուկները, որպեսզի կեղևը մաքրվի:
Սոխը մանր կտրատեք և տապակեք բուսայուղի մեջ մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնել ալյուրը և անընդհատ խառնեք։
Նարինջները տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան շարեք օղակաձև կտրտած սոխը ու վրան լցրեք ձեթի ու համեմունքների խառնուրդը: 30 րոպեով տեղադրեք սառնարանում ու մատուցեք:
Միսը տապակելուց հետո նույն թավայի մեջ ձեթ ավելացրեք, լցրեք կտրտած սոխը, 3 րոպե տապակեք, միսը նորից լցրեք թավայի մեջ, ավելացրեք տաք արգանակը, հասցրեք եռման աստիճանի: 40 րոպե թույլ կրակի վրա շոգեխաշեք:
Լոլիկները դրեք եռման, ապա սառը ջրի մեջ, կեղևը մաքրեք, միջուկը կտրատեք:
Խմորի համար ալյուրը լցրեք պնակի մեջ կամ սեղանին ալյուրով բլուր սարքեք, վրան աղ արեք: Խմորիչը լուծեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ (38-40 աստիճան ցելսիուս): Խմորիչով ջուրը լցրեք ալյուրի վրա, խմոր հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով: