Բլինչիկ «Պարկ»
                                    Բաղադրիչները՝
- բլինչիկ- 8-10 հատ
 - աղացած միս- 300 գրամ
 - լոլիկ – 300 գրամ
 - սոխ – 150 գրամ
 - կանաչ սոխ
 - ձեթ
 - պղպեղ
 - աղ
 
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղևահանել և պատառաքաղով տրորել:
Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը և շարունակել այն տապակել 5-7 րոպե:
Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և թողնել սառչի:
Բլինչիկի մեջտեղում լցնել միջուկը և ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետև կապել կանաչ սոխով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    