Նժդեհն ու Պապ թագավորը, Վասակ Սյունին և ռուսները, ՔՊ-ի պատմական թեզերն ու ԽՍՀՄ-ը. Միքայել Մալխասյան
Փաշինյանի բոլոր պատմական թեզերը բացառապես կամ Ռուսական կայսրության, կամ Խորհրդային Միության պաշտոնական թեզեր են։ Ռուսական կայսրության որոշումն է այն, որ Տրդատն է Հայոց եկեղեցու հիմնադիրը։ Սա է կրկնում Փաշինյանը»,- 168TV-ի «Դասեր» հաղորդաշարի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը:
Նրա խոսքով՝ Վասակ Սյունու ռեաբիլիտացիան մի փոքր զեկուցմամբ իրականացրել է Նիկողայոս Ադոնցը 1903 թ.։
«Հիմա հարց՝ այդ զեկուցումը որտե՞ղ է տպագրել… 1904 թ. հրատարակվել է Սանկտ Պետերբուրգի կայսերական ակադեմիայում՝ պետական միջոցներով։ Հիմա էլ ասում են՝ ռուսական թեզերը բերում են ռևանշիզմի։ Դուք եք առաջ բերում ռուսական թեզեր։ Ի դեպ, Նիկողայոս Ադոնցի նման գիգանտ պատմաբանն իր հոդվածում ընդամենը 6 հղում է տեղադրել։ Նման բան չէր կարող լինել»,- ասաց պատմաբանը:

Նա հիշեցրեց՝ Իլհամ Ալիևն ամեն տարի Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ իր շնորհավորական ուղերձում պարտադիր հիշում է Գարեգին Նժդեհին, թե իբր դավաճանել է ռուսներին։ Բայց չեն ասում, որ խորհրդային բանակի 64 գեներալ են ունեցել հայերը պատերազմի արդյունքում։
«Ժամանակակից ռուսական պետական ինքնությունը կառուցվում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի վրա։ Ես Ռուսաստանում միշտ ասում եմ՝ մի հատ Եվրոպայում պատերազմի հերոսի տախտակ են հանում, համաշխարհային աղմուկ եք բարձրացնում, Ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի տունը Հադրութում ադրբեջանցիները պայթեցրին, բա ինչի՞ ձայն չհանեցիք»,- ասաց Միքայել Մալխասյանը:
Ինչ վերաբերում է Պապ թագավորին, պատմաբանի խոսքով՝ Պապը պատերազմող թագավոր էր, բայց երբ նրան դարձնում ենք սիմվոլ, պետք է հիշենք, որ նա ողբերգական ավարտ է ունեցել։
«Մարդուն 20 տարեկանում սպանել են՝ արտաքին քաղաքականության հետ կապված։ Ի դեպ, նա Արցախի տարածքը վերականգնում էր՝ այն հայկական տարածք համարելով։ 3 պատմական աղբյուրներ ասում են, որ Պապին սպանել են հռոմեացիները, բայց Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» վեպում սլաքներն ուղղված են դեպի եկեղեցին»,- ասաց Միքայել Մալխասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

