Բաժիններ՝

Կարտոֆիլով բրիտանական թխվածքաճաշ

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 500 գ կարտոֆիլ
  • 2 գլուխ սոխ
  • 150 գ չեդեր կամ այլ պանիր
  • 250 գ կարագ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • մի քանի ճյուղ կանաչի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը օղակաձև կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու չորս մասի բաժանեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:

Ջերմադիմացկուն թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա 60 գ կարագ տաքացրեք: Սոխը տապակեք մինչև փափկելը, բայց մի կարմրեցրեք: Լցրեք ափսեի մեջ:

Կարդացեք նաև

Թավայի մեջ էլի 80-100 գ կարագ ավելացրեք, հալեցրեք: Թավան հանեք կրակից: Թավայի մեջ կարտոֆիլի մի շերտ շարեք: Աղ ու պղպեղ արեք: Կարտոֆիլների վրա լցրեք սոխի մի մասը, վրան՝ քերած պանրի մի մասը:

Շերտերը կրկնեք այնպես, որ վերին շերտը կարտոֆիլը լինի: Կարտոֆիլի վրա կարագի կտորներ դրեք:

Թավան 20-25 րոպեով տեղադրեք 200 աստիճան տաքության ջեռոցում մինչև կարտոֆիլի փափկելը:

Պատրաստի թխվածքաճաշը տեղադրեք ափսեի մեջ ու վրան կտրտած կանաչի լցրեք:

Տեսանյութեր

Լրահոս