
Խոզի կողեր՝ բարբեքյու սոուսով

Բաղադրիչներ՝
- Խոզի կողեր- 500 գ
- Կետչուպ՝ 120 մլ
- Չիլի պղպեղ
- Սխտորի փոշի՝ ըստ ճաշակի
- Բուրավետ պղպեղ
- Թարխուն
- Ռեհան
- Կարմիր գինու քացախ՝ 1 ճ/գ
- Դարչնագույն շաքարավազ՝ 1 ճ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը՝
Միսը լվացեք և չորացրեք, վրայի թաղանթը և ոչ պետքական ճարպը հեռացրեք: Համեմունքները խառնեք տարայի մեջ, լավ քսեք մսի վրա:
Միսը պետք է ամբողջությամբ ծածկվի համեմունքներով: Փաթաթեք երկու շերտ փայլաթիթեղով, որպեսզի եփելիս հյութը դուրս չգա: Եփեք ջեռոցում 180 աստիճանով 2 ժամ:
Բարբեքյու սոուս պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել կետչուպը, քացախը և շաքարավազը:
Կողերը հանեք ջեռոցից, սուոսը քսեք վրայի շերտի վրա, 5 րոպե եփեք գրիլի ռեժիմով: Այնուհետև նույնը կրկնեք նաև մյուս կողմի վրա սոուսը քսելով և ես 5 րոպե թողեք ջեռոցում: