Օդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում նոյեմբերի 4-ին կտրուկ աճել է՝ գերազանցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած օրական թույլատրելի սահմանաչափը ավելի քան 30 անգամ։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 5.9%, ինչը 0.3%-ով ավելի է սեպտեմբերի ցուցանիշից։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է գնահատել հայկական կողմի համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վարակվել է կորոնավիրուսով (COVID-19), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վուչիչը ներման որոշումները ստորագրել է սեպտեմբերի 27-ին՝ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը։ Ներում ստացած բոլոր 49 անձանց անունները Սերբիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է նոյեմբերի 3-ին։ Նրանց թվում են ՆԳՆ նախկին պետական քարտուղար Դիանա Խրկալևիչը, ինչպես նաև բռնի հարձակումների և այլ քրեական հանցագործությունների գործերով անցնող անձինք։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ամերիկյան քաղաքական համակարգի ճգնաժամի մասին և չի բացառել, որ իր դուստր Ալիսան ապագայում կարող է դառնալ ԱՄՆ նախագահ։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է:
«Իրանը ձգտում է վերսկսել միջուկային զենք ձեռք բերելու ջանքերը՝ միաժամանակ ձեռնարկելով այլ լուրջ քայլեր, որոնք իրական վտանգ են ներկայացնում Իսրայել պետության համար։ Մենք չենք կարող հաշտվել այս սպառնալիքների հետ»,— հայտարարել է Կացը։
168TV-ի «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև TRIPP-ն Ազգային ժողովով վավերացնելուն, Հայաստանի իշխանության վարքագծին աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ֆոնին, Արցախի կորստին:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի բոլոր մզկիթներին կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել սոցիալական խնդիրների լուծմանը և նպաստել էներգառեսուրսների խնայողությանը, հայտնում է Tasnim-ը։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն է։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կարող է պատմական պետական այց կատարել Չինաստան և դառնալ այդ երկիր այցելած ընդամենը երկրորդ բրիտանացի միապետը։ Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն նման ուղևորություն կազմակերպելու վերաբերյալ կառավարության հնարավոր առաջարկը, հայտնում է Daily Mirror-ը։
Ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։
sms-ային սկանդալից հետո պարզվեց, որ հեռախոսային հաղորդագրություններով մի օրում հանձարարություններ են տրվում, հրաժարականներ են պարտադրվում։ ԲԴԽ նախագահը, ՔԿ նախագահը և այլք, որոնք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեին, մի sms-ով հրահանգներ կատարող մարդիկ են։
Ֆրանսիայում շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել կյանքի թանկացման դեմ և ի աջակցություն երիտասարդության։ Թեև ակցիաները հիմնականում խաղաղ են անցել, ոստիկանությունը հայտնել է ամբողջ երկրում 360 մարդու ձերբակալության մասին, հաղորդում է BFMTV-ն։
Սարգիս Մուրադյանը` Դդմաշենում արված աշխատանքների մասին
Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը
«Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հայտարարում են, որ հարվածել են թագավորության արևելյան հատվածում՝ Աբկայկում գտնվող սաուդյան «Saudi Aramco» նավթային ընկերության օբյեկտներին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ին հետ են նետել անցյալ, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Մեր պետությունը կանգնած է գահավիժման առաջ: Դա թողած, նիկոլիզմի դեմ պայքարը թողած՝ դրել հանրապետականացավով են տառապում: Ախպեր ջան, Հանրապետական կուսակցությունն ընտրություններին չի մասնակցել, Պառլամենտում չէ, ինչով կարողացել, օգնել է իրական ընդդիմադիրներին, գնացե՛ք, ձեր գործն արե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։
Եգիպտոսի Գիզա նահանգի Էլ-Այյատ շրջանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 150 մարդ է տուժել, հայտնել է եգիպտական «Ահրամ» (Ahram) լրատվամիջոցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ հույս ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել «կոնկրետ արդյունքների», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երեկ՝ նոյեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է TikTok-ի վերաբերյալ նախնական եզրակացություն՝ հատարարելով, որ TikTok-ի ալգորիթմը կարող է խախտել ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը, քանի որ օգտատերերին ներքաշում է այսպես կոչված «ճագարի բնի էֆեկտի»՝ տեղեկատվական փակ շրջանի մեջ։
Մարդանման ռոբոտների ստեղծումն այլևս միայն գիտաֆանտաստիկ ֆիլմերի թեմա չէ։
«Վստահություն» կուսակցությունների դաշինքը՝ Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, բազմամարդ ու ջերմ հանդիպում ունեցավ Զովաբեր բնակավայրում։
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Ամերիկահայ հայտնի ու վաստակավոր նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանին։
Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 խաղին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։