
Սպանախը՝ կիտրոնով և սխտորով

Բաղադրիչները՝
- Սպանախ – 250 գ
- սխտոր – 1 պճեղ
- կիտրոնի հյութ
- աղ և պղպեղ
- ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը՝
Սպանախ լավ լվանալ, թողնել, որ ջուրը քամվի, հեռացբել հաստ ցողունները։ Մաքրել սխտորը և կտրատել բարակ շերտերով:
Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, 1 րոպե տապակել սխտորը, ավելացնել սպանախի տերևները և տապակել մինչև փափկի:
Ավելացնել կիտրոնի հյութ և եփել ևս 1 րոպե։