![](/banners/BeFunky-design.jpg)
Լոբով աղցան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/a7187e667be550697315b.jpg)
Բաղադրիչները՝
- պահածոյացված լոբի – 400 գ
- տարեկանի ցորենի հաց – 1 հատ
- սխտոր- 3-4 պճեղ
- խոզապուխտ – 400 գ
- մայոնեզ – 200 գ
- մարինացված վարունգ – 3 հատ
- սամիթ
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Հացի միջուկը հանել, տապակը տաքացնել, մի քիչ բուսայուղ լցնել ու հացը տապակել երկու կողմից 20-30 վայրկյան։ Խոզապուխտը կտրատեք փոքր խորանարդների:
Կտրատել նաև միջին չափի մարինացված վարունգը։ Կանաչ սոխը և թարմ սամիթը մանր կտրատել։
Հացի յուրաքանչյուր շերտին քսել սխտոր և կտրատել։ Լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել կտրատած խոզապուխտ, թթու վարունգ, պահածոյացված լոբի, ինչպես նաև մանր կտրատած խոտաբույսերը, աղ և պղպեղ։ Ավելացնել մայոնեզ և խառնել։