Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել

Լեռնավանում ՔՊ-ականների նկատմամբ բռնությունը/քաշքշելը դատապարտելի է։ Թեև, «Անկախ դիտորդի» ստացած նախնական տվյալների համաձայն, քաշքշուկները սկսել են ՔՊ-ական պատգամավորից մեկի կողմից գյուղացիներից մեկին հայհոյելուց հետո, սակայն, այդուհանդերձ, բռնությունները արդարացում չունեն.  հայտնում է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Միաժամանակ, անթույլատրելի է ԱԺ պատգամավորի ու ավագանու թեկնածուների կողմից քաղաքացիներին հայհոյելը։ Առավելևս՝ անչափահաս քաղաքացիներին չի կարելի ասել «սրանք սաղ գործ տվող բ** են» կամ «սի***ր եղեք»։

Հ․Գ․ Հիշատակմանն արժանի է նաև այն, որ Լեռնավանի բնակիչների ու համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հարաբերությունները լարված են այն բանի ֆոնին, որ Լեռնավան քաշված ջրագիծը տևական ժամանակ այդպես էլ չի միացվում, որը, ըստ գյուղացիների, համայնքապետի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է (այս ընտրություններին իր հիմնական մրցակիցը Լեռնավանից է)»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30