
Նեխուրով ոչխարի կամ հավի միս

Բաղադրամասեր՝
- Ոչխարի կամ հավի միս- 500 գրամ
- նեխուր- 3 հատ
- սոխ- 1 հատ
- լիմոն
- ձու- 1 հատ
- հալած յուղ
- կարագ
- աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը՝
Ոչխարի կամ հավի միսը տապակել, դնել խորը կաթսայի մեջ։ Սոխեռած անել, ավելացնել մանր կտրատած նեխուրը, աղ, պղպեղ անել և վրան տաք ջուր լցնել, որպեսզի մթերքը ծածկվի:
Փակ վիճակում եփել։
Խյուսը պատրաստելու համար՝
Ձվի դեղնուցը հարել կարագի հետ, ավելացնել խաշած մսի արգանակից: Այնուհետև խառնուրդը դնել կրակին և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, ավելացնել լիմոնի հյութ, խառնել և կրակի վրայից վերցնել:
Մատուցելիս՝ մսի վրան լցնել խյուսը, զարդարել նեխուրի շյուղերով։