
Սաափլի

Բաղադրիչները՝
- Հալվող պանիր – 200 գրամ
- յուղ – 1 ճ/գ
- սոխ – 1 գլուխ
- բրինձ – 1 բաժակ
- ջուր – կես բաժակ
- ձու – 2 հատ
- սպիտակ գինի – կես բաժակ
- փոշի պաքսիմատ – 1 բաժակ
- 7 համեմունք
- ձեթ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել և յուղի մեջ տապակել, ավելացնել բրինձը, ապա գինին:
Երբ գինին ներծծվի, ավելացնել եռացած ջուրը և մարմանդ կրակի վրա եփել: Թողնել՝ սառչի:
Պանիրը խորանարդիկներով կտրատել։
Բրնձին խառնել պաքսիմատի կեսը, ձուն, համեմունքը և շաղախել:
Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստեք և յուրաքանչյուր գնդիկի մեջ տեղադրեք մի կտոր պանիր, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել տաք ձեթ մեջ: