Բաժիններ՝

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին

Իրանը հասել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին, հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, այժմ հակառակորդի գլխավոր խնդիրն է ապակայունացնել Իրանի ներքին իրավիճակը, տնտեսական ճնշում գործադրել և հասնել երկրի ներսից փլուզմանը։

Ղալիբաֆը կիրակի ելույթ է ունեցել Իրանի խորհրդարանի համակարգող խորհրդի նիստում, որին մասնակցել են նախագահության անդամները, ոլորտային հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև խորհրդարանի հետազոտական կենտրոնի և Բարձրագույն հաշվեքննիչ պալատի ղեկավարները։ Մասնակիցները քննարկել են երկրի տնտեսական, սոցիալական և պաշտպանական ոլորտների առավել սուր խնդիրները։

Խոսելով «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս գալու անհրաժեշտության մասին, ինչը հատկապես պնդում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին՝ խոսնակը կոչ է արել հրաժարվել քաղաքական մեղադրանքներից։

«Միմյանց պատերազմ հրահրելու կամ կապիտուլիացիայի ենթարկվելու մեջ մեղադրելը այս իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը չէ։ Երկիրը պետք է հստակ գործնական որոշում կայացնի և կոնկրետ մոտեցում մշակի», — հայտարարել է Ղալիբաֆը։

Նա նաև հիշեցրել է վերջին երկու տարվա ռազմական իրադարձությունները, այդ թվում՝ «Ճշմարիտ խոստում» գործողությունը և 12 ու 40 օր տևած պտերազմները։ Խոսնակի համոզմամբ, զինված ուժերի անձնազոհության պատրաստակամության, ինչպես նաև գլխավոր հրամանատարի վճռականության և հեռատեսության շնորհիվ Իրանին հաջողվել է հասնել հակառակորդի ռազմական զսպմանը։

«Հակառակորդը եկել է այն եզրակացության, որ չի կարող Իրանի դեմ 40-օրյա հակամարտության նման պատերազմ սկսել», — նշել է Ղալիբաֆը։

Նրա գնահատմամբ, այդ պատճառով հակառակորդը կենտրոնացել է Իրանի ներքին անվտանգությունը խաթարելու և տնտեսական ճնշումն ուժեղացնելու վրա։ Այս ռազմավարությանը հակազդելու համար երկիրը պետք է ամրապնդի հասարակության միասնությունն ու համախմբվածությունը, ինչպես նաև հասնի զսպման կայունության։

Ղալիբաֆն ընդգծել է, որ հենց կայուն զսպումը թույլ կտա պաշտպանել Իրանին և նրա քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30