Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։
Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։
Սույն գրությունը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» պաշտոնական դիրքորոշումը քննարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք նաև գրավոր տարբերակով, քանի որ ակումբի ղեկավար անձնակազմը 2026 թվականի նոյեմբերի 4-ին գտնվելու է Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում, որտեղ «Արարատ-Արմենիան» հանդիպելու է «Տորենսեի» հետ՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի շրջանակում։
Այսօր՝ Կիրակի, 1 Նոյեմբեր 2026-ի յետ միջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց յատուկ առաքելութեամբ եւ կարճատեւ այցելութեամբ Լիբանան գտնուող Ռուսիոյ նախկին վարչապետ Սէրկէյ Վատիմովիչ Սթէփաշինը, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Ռուսիոյ դեսպան Ալեքսանտր Ռուտաքովի եւ նախկին վարչապետին անմիջական օգնականին։
Հյուսիսային Կորեայում փորձարկել են բալիստիկ հրթիռների համար նախատեսված նոր սերնդի կասետային մարտագլխիկներ։
Իտալիան օրական շուրջ 30 հազար դոլար է ծախսում ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին պատկանող Sailing Yacht A զբոսանավի պահպանման համար։ Այս մասին գրում է Forbes-ը։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Բելգիական Euroclear դեպոզիտարիան 2026 թվականի առաջին ինն ամիսներին սառեցված ռուսական ակտիվներից ստացված տոկոսների հաշվին վաստակել է 3,6 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը։
Չինական DF-26B հրթիռը Սինցզյանում գտնվող փորձադաշտում ոչնչացրել է ամերիկյան ավիակրի մակետը։
Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան. գրում է «Հետք»-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման պատրաստակամության մասին: Այս մասին պետության ղեկավարը հայտնել է CNN Türk հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում։
Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Գերմանիայի մի շարք շրջաններում երեխաների՝ Հելոուինի ընթացքում հավաքած քաղցրավենիքի մեջ ասեղներ և այլ մետաղական առարկաներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արհեստական բանականության կարգավորման հարցում ԱՄՆ-ի որդեգրած մոտեցմանը։
«Ես կցանկանայի կրկին առաջադրվել, բայց ձևակերպումները շատ խիստ են», — ասել է Թրամփը՝ պատասխանելով կրկին առաջադրվելու հնարավորության մասին հարցին։
Կիրակի օրվանից Եվրամիությունը սկսում է 2 եվրո վճար գանձել ԵՄ շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների համար՝ Չինաստանից էժան ներմուծման կտրուկ աճի ֆոնին, հայտնում է Euronews-ը։
Փաստաբան Գոհար Մելոյանը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։
Լաս Վեգասում կայացած UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարում հայկական արմատներով ամերիկացի մարտիկ Ժան-Պոլ Լեբոսնոյանին տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Ֆարման Հասանովի նկատմամբ՝ տեխնիկական նոկաուտով պարտության մատնելով մինչ այդ անպարտելի համարվող մրցակցին։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Հայկ Մամիջանյանն է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին անվանել է «խրտվիլակ ԵՄ-ի գեղեցիկ այգում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Նոյեմբերի 1-ին Երևանի Ավանի պատանեկան շախմատի դպրոցում անցկացվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված շախմատի վեցերորդ ամենամյա հուշամրցաշարը։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել Հայկազի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, նախկին համադասարանցիներին և պատանի շախմատիստներին։
«Ավելին, Աննա Հակոբյանի ազդեցության տակ եղող պատգամավորներն այս գումարման ԱԺ-ում չկան: Գիտեք՝ Ռուբեն Ռուբինյանին ե՞ն հարգում: Հարգեն, պատգամավորները նիստերին ներկա կլինեն: Չի լինում այնպես, որ Նարեկ Կարապետյանը նիստին ներկա լինի, ու մեր ֆրակցիայից մեկը բացակայի»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում նշանակալից օր է․ լրանում է ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձը։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանում 15-ամյա երեք տղաներ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» համաձայն՝ 2026 թվականի սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը նվազել է 24.56 միլիարդ դոլարով։
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այն հարցին, թե ինչու ռուս լրագրողները ներկա չեն լինում արևմտյան մամուլի ասուլիսներին, մինչդեռ արևմտյան լրագրողները մասնակցում են ռուսականներին։
Անկարայում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում անդամ երկրների առաջնորդները քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և թվային համագործակցության խորացման հարցերը: Կենտրոնական թեման եղել է «Միջին միջանցքի» զարգացումը, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շեշտել է նաև «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը տարածաշրջանային կապերի ամրապնդման համար:
Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին կառուցել և արդիականացնել երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՖՍՎՏՍ) տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարված կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր: