Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է իր տպավորիչ արդյունավետությանն ու կարիերայի ընթացքում 1000 գոլի պատմական շեմին հասնելու հեռանկարին։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը երկուշաբթի հրապարակել է ներգաղթի մասին օրենսդրության բարեփոխման ծրագիրը, ըստ որի՝ այսուհետ օրինական ներգաղթյալների մեծ մասը մշտական կացության թույլտվություն ստանալու համար դիմելուց առաջ պետք է երկրում ապրի առնվազն տասը տարի, հաղորդում է BBC-ն։
Չի կարելի ասել, որ միայն մենք ենք կախված Ամերիկայից, Չինաստանից և այլ երկրներից. հակառակ պնդումը նույնպես ճիշտ է։ Դրա մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Լեհաստանի ոստիկանությունը բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների հետ համատեղ հատուկ գործողություն է իրականացնում երկրի հյուսիսարևելյան շրջաններում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանամերձ տարածքներում հնարավոր դիվերսիաները կանխելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 2-ին RMF FM ռադիոկայանին հայտնել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։
Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել Ուկրաինային, որի հիմնական թիրախները կարող են դառնալ էներգետիկ ենթակառուցվածքն ու լոգիստիկան։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հեշտությամբ հաղթում է Իրանին, իսկ նավթի գները շարունակելու են նվազել։ Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում նավթի գինը նվազել է 10 դոլարով, ինչը պատմության մեջ մեկ օրվա կտրվածքով ամենամեծ անկումն է։ Թրամփը նաև նշել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, և դա միանգամայն հնարավոր է։
Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Ստամբուլը ներառյալ 11 նահանգներում համաժամանակյա գործողություններ են իրականացվել քաղցկեղի ժամկետանց դեղերը վերափաթեթավորելու միջոցով վաճառողների դեմ։
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում:
Կոնիայի պատմության փոշոտ էջերից գտնված մի սեւ ու սպիտակ լուսանկար լույս է սփռում քաղաքի 130 տարի առաջ գործած կրթական հայտնի հաստատության վրա։ Այսպիսին տողերով է սկսել իր հրապարակումը Կոնիայի տեղական Yeni Meram կայքի խմբագիր Շերիֆե Քայան։
Պետք է զգուշորեն մոտենալ դիետաներին, քանի որ դրանք կարող են ազդել առողջության և մաշկի վրա. այս մասին գրում է healthyfoodhouse.com-ը՝ առաջարկելով ավելորդ քաշից ազատվելու համար օգտագործել որոշ մթերքներ:
Ֆինանսական համակարգում և անշարժ գույքի շուկայում համակարգային ռիսկերի կուտակումը խորանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է գնալ բանկերի նկատմամբ ներկայացվող ֆինանսական պահանջների հերթական խստացման։