Բաժիններ՝

Հավի մսով աղցանի ասիական բաղադրատոմս

Բաղադրամասեր՝

  • Հավի միս- 200 գ
  • ալյուր- 2 ճ/գ
  • սոյայի սոուս- 35 մլ
  • քունջութի ձեթ- 2 թ/գ
  • ձիթապտղի ձեթ- 20 մլ
  • չինական կաղամբ- ½ կգ
  • կանաչ քաղցր պղպեղ- ½ հատ
  • կարմիր քաղցր պղպեղ- ½ հատ
  • գազար- 1 հատ
  • համեմ
  • կարմիր սոխ- 15 գ
  • կանաչ սոխ- 1 հատ
  • ընկույզ- 10 գ
  • սխտոր- կս պճեղ
  • իմբիր- 5 գ

Պատրաստման եղանակը՝

Հավի միսը կտրատել, ալյուրով շաղախել, ավելացնել 2 ճաշի գդալ սոյայի սոուս և թեյի գդալ կունջութի ձեթ։ Խառնել, որպեսզի հավի միսն ամբողջովությամբ պատվի ալյուրով։

Ձիթապտղի ձեթով տապակել հավի միսը մինչև ոսկեգույն դառնալը։ Այնուհետև դնել խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։ Խոշոր կտորներով կտրատել չինական կաղամբը։ Կարմիր և կանաչ պղպեղների կեսը կտրատել։ Գազարի կեսը և կանաչ սոխի կեսը նույնպես կտրատել։

Կարդացեք նաև

Բանջարեղենին ավելացնել կտրատած կարմիր սոխը, խոշոր կտրատած համեմն ու ընկույզը, ինչպես նաև մանր կտրատած իմբիրն ու սխտորը։

Սոուսի համար խառնել 1 թեյի գդալ սոյայի սոուսը, ձիթապտղի ձեթը և կես թեյի գդալ քունջութի ձեթը։ Լցնել աղցանի վրա և խառնել։

Տապակած հավի միսը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել աղցանը։

Տեսանյութեր

Լրահոս