Չինական կաղամբով և խոզապուխտով աղցան
Բաղադրիչները՝
- Չինական կաղամբ – 1 փոքր գլուխ
- Խոզապուխտ – 150 գ
- Բուլղարական պղպեղ – 1 հատ
- Թարմ վարունգ – 1 հատ
- Պահածոյացված եգիպտացորեն – 200 գ
- Մայոնեզ – 2 ճ/գ
- Աղ և աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, լցնել մեծ ամանի մեջ։ Պղպեղը, վարունգը և խոզապուխտը խորանարդաձև կտրատել և ավելացնել կաղամբին։
Պահածոյացված եգիպտացորեն ավելացնել, իսկ որպես սոուս օգտագործեք մայոնեզը, ըստ ճաշակի ավելացնել աղ և աղացած սև պղպեղ:
Լավ խառնել աղցանի բոլոր բաղադրիչները։