Նեյմարի հայրը՝ բրազիլացի գործարար Նեյմար դա Սիլվա Սանտոսը, նշանակվել է «Սանթոսի» գլխավոր տնօրեն։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ակումբի նախագահ Մարսելո Տեյշեյրայի հետ։
Թուրքիայի Վան նահանգի հայկական Աղթամար կղզի 2026 թվականի առաջին 9 ամսում այցելել են 250 հազար հոգի։
«Ուրախ եմ հայտնել, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ներկայիս տեղակալը և իմ ամենավստահելի խորհրդականներից մեկը՝ Սթիվեն Միլլերը, նոյեմբերի 9-ից կդառնա աշխատակազմի ղեկավար»։ Դրա մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Տաջիկստանն արձանագրել է բեռնաշրջանառության ամենաբարձր աճը Եվրասիական տարածաշրջանում։ Այս մասին հայտնել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները՝ շաբաթական մշտադիտարկման զեկույցում։
Ճապոնիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը գիշերային ժամերին ներխուժել է դպրոցներ և գողացել աշակերտուհիների փոխնորդ կոշիկների միջատակերը։
ԱՄՆ ռուսական դիզելային վառելիք մատակարարելու շուրջ պայմանավորվածությունը կարող է տապալվել։ Financial Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ուղևորվող ռուսական վառելիքով բեռնված երեք լցանավերից երկուսը փոխել են իրենց երթուղին։
«Իսրայելն ու, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքն ԱՅՍՕՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ, եթե ես Իրանին չխանգարեի միջուկային զենք ձեռք բերել»։ Դրա մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը նախորդ գիշեր որսացել և ոչնչացրել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն՝ տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման նպատակով։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։
Այսօր երեկոյեան՝ Ուրբաթ, 6 Նոյեմբեր 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանէն ներս ընդունեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սարմէն Պաղտասարեանի այցելութիւնը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անձնական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով С-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ բանակցությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ իր առաջարկներն արդեն փոխանցել է ամերիկյան կողմին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից ներկայացուցիչների մասնակցությամբ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների նախապատրաստումը
Ուկրաինան կշարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին՝ ի պատասխան ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարձակումների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը (ԵԱՏՄ մարմին, որը բաղկացած է անդամ պետությունների վարչապետներից) հոկտեմբերի 20-ին հրապարակել է զեկույց, որը համաձայնեցրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում վնասվածքի պատճառով: Հայտնում են ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայից։
Կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին մասնակցելու համար 2026 թվականի նոյեմբերի 9-14-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների ընդունելությունը:
Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակի» մոտ սունկ հավաքելու ժամանակ մոտ 50 տարեկան տղամարդը կայծակահարվել է և մահացել։
Սիլվա Կապուտիկյանի այս տողերով է Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն արձագանքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրական փոփոխություններին։ Թերևս դժվար է ավելի դիպուկ ձևակերպում գտնել այն որոշման համար, որի արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներից այլևս չի պահանջվի հայերենի իմացություն և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու փաստ։
ԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ բանակցություններում հնարավոր համաձայնության։ Այս մասին հայտնում է Bloomberg-ըЖ
Ստամբուլի ծանր հանցագործությունների 29-րդ դատարանը որոշում է հրապարակել «DenizBank»-ի նախկին կառավարիչ Սեչիլ Էրզանի վերաբերյալ, ով մեղադրվում է խարդախության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ նա այժմ գտնվում է կալանքի տակ ու մեղադրվում է թուրքական ֆուտբոլային աշխարհի հետ կապված խոշոր ֆինանսական խարդախության գործով։ Նրան մեղադրել են «գաղտնի, բարձր եկամտաբեր ներդրումային ֆոնդի» անվան տակ մարդկանցից խոշոր […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունում կսահմանվի նախարարի 12 տեղակալի պաշտոն, որոնցից երկուսը պատասխանատու կլինեն ռուսական բանակի սպառազինության և թիկունքի ապահովման համար։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության ղեկավարներին բանտարկելու՝ այս վարչախմբի թշնամական գործելակերպը, Ալիևի պարտադրանքով ամեն գնով սահմանադրություն փոխելու հանձնառության շրջանակում՝ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ նոր ճնշումները, և այլն։
Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթաքին Euronews -ի հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել շրջափակումը և կատարել հունիսյան հուշագրի պայմանները։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների և Թեհրանի վերաբերյալ նոր որոշումների ընդունմանը Սպիտակ տան նախապատրաստվելու մասին հաղորդումների ֆոնին։
Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 29-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին, ապա` քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք։
Մինսկում Եվրասիական անվտանգության հարցերով միջազգային չորրորդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ը Մեծ Եվրասիայում․ ներկա վիճակն ու հեռանկարները» խորագրով աշխատանքային նիստը։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի, Համաշխարհային բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչները։