Էսկալացիան անխուսափելի է… Կհասցնի՞ արդյոք Թրամփն իրագործել իրանական սցենարը մինչև դեմոկրատների գալը. Դմիտրի Սիդորով
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ քաղաքական գիտությունների թեկնածու, ՄՊԼՀ արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչների հանդիպումից հետո, հակամարտության կարգավորման հնարավոր հետագա սցենարները և ուժերի միջազգային դասավորության փոփոխությունները։
Առանձին ուշադրություն է դարձվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և այն հարցին, թե ինչպես կարող են առաջատար համաշխարհային տերությունների միջև ձևավորվող հարաբերություններն ազդել տարածաշրջանային անվտանգության և Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետագա զարգացման վրա։

Քննարկվել են նաև ռուս-հայկական հարաբերությունները, Հայաստանի մասնակցության հեռանկարները ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, հարաբերությունները Եվրամիության հետ, երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման հարցերը և Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագան, այդ թվում՝ համագործակցությունը «Ռոսատոմ»-ի հետ։
Հայկ Դերզյան

