Էս իռացիոնալ շրջանակն առնվազն 2022-ից դարձավ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության սնուցողը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․

«Ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի հարթակում հրապարակել է այս լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ:
ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին- Սի- Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի:

Իհարկե, եռյակի պատմական հանդիպումը ռացիոնալ քննարկումների միջավայր է ստեղծել համաշխարհային փորձագիտական, քաղաքական շրջանակներում, սակայն Հայաստանում կա կոնկրետ մի շրջանակ, որը շարունակում է «հպարտորեն» խոսել Ռուսաստանի իբրև թե միջազգային մեկուսացման և մոտալուտ պարտության մասին:

Էս իռացիոնալ շրջանակն առնվազն 2022-ից դարձավ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության սնուցողը՝ նախապատրաստելով Արցախի կործանումը, հիմա էլ՝ խաղադրույքը կատարելով Հայաստանի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30