Բաժիններ՝

Իմերական Լոբիո

Բաղադրիչները՝ 

  • Չոր կարմիր լոբի – 130 գ
  • Սոխ – 1 հատ
  • Բուսայուղ – 2 ճ/գ
  • Սխտոր – 2 պճեղ
  • Կծու կանաչ պղպեղ – 1/3 հատ
  • Բուրավետ պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Համեմ – 15 գ
  • Ռեհան՝ ըստ ճաշակի
  • Մաղադանոս – 5 գ
  • Օրեգանո – 1/4 թ/գ
  • Գայլուկ-սունելի – 1/4 թ/գ
  • Աղ
  • Նռան հատիկներ

Պատրաստման եղանակը

Լոբին լվանալ աղաջրով և թրջել ջրի մեջ մեկ գիշեր կամ 4-5 ժամ։

Լոբին առանց աղ անելու եփել մինչև փափկի։

Լոբի կեսը տրորել և մի փոքր աղ ավելացնել։

Մանրացված սխտորը խառնել չոր համեմունքների հետ։

Խառնել աղացած և ամբողջական լոբին, ավելացնել կտրատած համեմը և մաղադանոսը, կտրատած կծու պղպեղը և սխտորով պատրաստած խառնուրդը։

Բուսայուղի մեջ տապակել մանր կտրատած սոխը։

Լոբին լցնել տապակած սոխի մեջ ավելացնել աղ, եթե բավարար չէ, և շաղ տալ նռան հատիկներ։

Իմերական լոբիոն պատրաստ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս