Բաժիններ՝

Օսսոբուկո

Բաղադրամասեր՝

  • Հորթի միս (բդի հատվածի) միս- 6 կտոր
  • նեխուր- 1 ցողուն
  • սոխ- 1 հատ
  • գազար- 2 հատ
  • սխտոր- 2 պճեղ
  • եղեսպակ (шалфей)- 6 տերև
  • հազրեվարդ (ռոզմարին)- 2 ճյուղ
  • սպիտակ գինի – 100 մլ
  • ձիթայուղ- 60 մլ
  • կարագ-  60 գր
  • մաղադանոս- 1 ճյուղ
  • պահածոյացված լոլիկ՝ հյութի մեջ- 250 գր
  • կիտրոն- 1 հատ
  • բանջարեղենի արգանակ- 250 մլ
  • անչոուս պահածոյացված ձիթայուղի մեջ- 2 հատ
  • աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը՝

Մսի կտորները համեմել աղով և պղպեղով: Գազարը, նեխուրը, սոխը, սխտորը աղալ և տապակել ձիթայուղով և կարագով, ավելացնել միսը, եղեսպակը:

Միսը երկու կողմից տապակել: Ավելացնել գինին, գինու գոլորշիանալուց հետո ավելացնել արգանակը, լոլիկները և դնել ջեռոցի մեջ (տարան պետք է փակ լինի):

Եփել մոտ 1.5 ժամ: Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ բացել և հյութի զանգվածը լցնել մսի վրա:

Մատուցելիս պետք է համեմել հետևյալ խառնուրդով. Կես կիտրոնի կեղևը, կտրատած մաղադանոսը, ռոզմարինը, եղեսպակի տերևները (ըստ ցանկության՝ մեկ-երկու անչոուս կարող եք ավելացնել) լավ մանրացնել, լցնել մսի վրա:

Մատուցել ռիզոտտոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս