
Տավարի խաշած լեզու

Բաղադրամասեր՝
- Տավարի լեզու- 1 հատ
- աղ՝ ըստ ճաշակի
- հատիկավոր սև պղպեղ
- դափնու տերև- 3 հատ
- ծովաբողկ- 100 գ
- քացախ
- շաքարավազ
Պատրաստման եղանակը՝
Տավարի լեզուն լավ լվանալ, վրայի շերտը հեռացնել, կաթսայի մեջ եռացրած ջուր լցնել, ավելացնել դափնու տերևներն ու սև պղպեղը, եփել՝ ընթացքում աղ անել:
Ծովաբողկի մաքրած արմատն անցկացնել քերիչով, վրան գինու քացախ լցնել, ավելացնել աղ, շաքար և խառնել:
Լեզուն եփվելուց հետո բարակ շերտերով կտրատեք, մատուցել ծովաբողկի հետ։