Լավաշ՝ թավայի մեջ
Բաղադրիչները՝
- ջուր – 1 բաժակ
- ալյուր – 500 գրամ
- աղ – 1 պտղունց
- խմորիչ – 2 թ/գդ
- կարագ – 50 գրամ
- շաքարավազ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Խորը թասի մեջ 1 բաժակ գոլ ջուր լցրեք, 2 թ/գ չոր խմորիչ և մի պտղունց շաքարավազ:
Որոշ ժամանակ անց խմորիչը կփրփրի, ավելացրեք կարագն ու աղը: Այնուհետև ավելացրեք ալյուրը և խմոր հունցեք:
Հունցած խմորը թողեք մի քիչ հասունանա, ապա 5-6 սմ տրամագծով գնդիկներ ձևավորեք:
Խմորը 1-2 մմ բարակ շրջանակաձև բացեք, դրեք տաքացրած չոր թավայի մեջ և միջինից ուժեղ կրակի վրա յուրաքանչյուր կողմից 10-15 րոպե տապակեք:
Հենց որ խմորի վրա պղպջակներ առաջանան, շրջեք մյուս կողմի վրա:
Թխված լավաշների վրա ջուր ցանեք, սկզբում դրանք խոնավ են լինում, հետո ջուրը ներծծվում է, լավաշները չորանում են, բայց փափուկ են լինում: